Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Ավետիսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝Ռաֆայել Ավետիսյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում։