Լրահոս
Կարևոր


Տղաս այսօր պետք է վերադառնար տուն․ զոհված զինծառայողի հայր

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերյան մարտերի մասնակից, զոհված զինծառայող Դավիթ Գիշյանի հայրը՝ Բարսեղ Գիշյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր հուլիսի 7-ն է, տղաս այսօր պետք է ավարտեր ծառայությունը և վերադառնար տուն, բայց չվերադարձավ, ավելի ճիշտ Սյունիքի լեռներից վերադարձավ Եռաբլուր՝ այն էլ վրաց-ազերիական «Կրասնի մոստ» անցակետով։ Նույն ժամին, երբ 32 հայ զինծառայողների մարմիններով բեռնատարը Վրաստանից Նոյեմբերյանով հասնում էր Սևան, հանդիպակաց ուղղությամբ իր մեքենայով անցել է աղջիկս, գնում էր Նոյեմբերյան եղբոր համար մոմ վառելու Նոյեմբերյանի բարձր սարերից մեկի՝ Սրբասարի գագաթի սրբավայրում, որի ստորոտում ամառները միշտ անց են կացրել իմ երեխաները։

Տղաս ուներ աստվածային մարդկայնություն ու մեծահոգություն, մարդկային կարեկցանք։ Մի անգամ երբ փոքր էր, գիշերվա մթին սարերում տեսավ ծանր անձրևի տակ ընկած մի գյուղացու՝ թաց ու անշոր, 2 հազար մետր բարձրություն, ցուրտ, մութ․․․ ինձ ստիպեց նրան տանել մեր կացարան ու պահել մինչև լույս․․․ Մի ուրիշ անգամ, հիշում եմ, Երևանում շենքի պատշգամբից նայում էի ներքև, կատուն ընկավ մեքենայի տակ․․․ կարդոնից տուփ սարքեց, շորեր դրեց, կատվին դրեց տուփի մեջ և տարավ դաշտում թաղեց։ Տղաս բնավորությամբ շռայլ էր, երկնային մի բան կար նրա այդ շռայլության մեջ ու երևի դա կապ ունի նրա զոհվելու հետ։ Համացանցում շատ ինֆորմացիա ու վիդեոներ կան, համաձայն որոնց, երբ ազերիները կանգնում են ծանր վիրավոր տղայիս գլխին, ավելի ուշ նրան (ծանր վիրավորին) սպանում են և հետ տալիս՝ կեղծ բժշկական օգնություն բեմադրելուց հետո։ Դա ճիշտ չէ, նրան ծանր վիրավոր վիճակում չեն սպանել, բայց դաժան են եղել։ Որոշ մանրամասների մասին կգրեմ ավելի ուշ։

Ամեն օր քայլում եմ Եռաբլուրի անմեղ հայացքով նայող պատանիների՝ մեր զինվորների նկարների միջով, հիմնականում 18-22 տարեկաններ են, պատանեկան ռոմանտիզմով ու հայրենասիրությամբ, իսկ նրանց ընտանիքները՞ ․․․ կարողանալո՞ւ են երբևէ ոտքի կանգնել ․․․ կասկածում եմ, նրանց ընտանիքներում դեռ հաջորդ սերունդն է քաշելու 19-22 տարեկան կործանված կյանքի կորստի բեռը: Ու միայն պրոֆեսիոնալ, քիչ զոհեր տվող, նեղ մասնագիտացած, տեխնոլոգիապես հագեցած բանակն է ունակ այս ամենի առաջն առնելու։ Բայց ինչ բանակ առանց դաշնակից բանակների (լեռների ծայրերին դիրքերում ծվարած՝ առանց դաշնակիցների), ի՞նչ բանակ առանց զարգացած տնտեսության, քաղաքական համակարգի, հասարակության, կրթության, գիտության։

Երևանում, Փարաքարի կողքը, դաշտերի միջով մի ճանապարհ կա, երբ տղաս փոքր էր, ուսերիս դրած հաճախ քայլում էի այդ ճանապարհով։ Հիմա նա չկա ու այդ ճանապարհը մագնիսի նման քաշում է, անվերջ ճանապարհս փոխում եմ, որ այդ ճանապարհով գնամ-գամ ու էսպես անվերջ, երևի մինչև կյանքիս վերջ․․․ այդ ճանապարհի վրա մնացել է այն, ինչ կար 18 տարի առաջ՝ 1-2 տարեկան տղաս և ես․․․ նա՝ իմ փոքրիկ տղան, նստած իմ ուսերին։ Ամեն օր քայլում եմ այդ ճանապարհով, նրան զգում ուսերիս, հոգիս ցավում է, բայց այդ ճանապարհից հրաժարվելու ուժ առայժմ չունեմ»։ 

«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»