Լրահոս
Կարևոր


Մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության «Global business Forum»-ը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

 

350 հայ գործարար աշխարհի ավելի քան 15 քաղաքներից։ Հայաստանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության ամենամյա «Global business Forum»-ը։ Այս տարի այն անց է կացվում «Կառուցիր գլոբալ նեթվորք գլոբալ բիզնեսի համար» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, ֆորումը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, միջոցառումներ և քննարկումներ։ Յուրաքանչյուր տարի «Մանթաշյանց» գործարարների ակումբը մոտ 650 միջոցառում է կազմակերպում։

«Global business Forum»-ն այդ միջոցառումներից ամենամեծն է։ Ակումբի անդամ գործարարները նշում են, որ նման հանդիպումների ընթացքում իրենք ոչ միայն մասնագիտական նոր գիտելիքներ են ձեռք բերում, այլև գործարար նոր կապեր ստեղծելու լավ հնարավորություն ստանում։ «Գլոբալ բիզնես ֆորում 2023»-ն այն լավագույն` չկրկնվող հարթակն է, որտեղ հանդիպում են աշխարհի հայախոս գործարարները: Նոր ծանոթություններ, նոր կապեր, նոր գործարքներ: «Մանթաշյանց» գործարարների միության այս նախաձեռնությունը բիզնես աշխարհագրությունը ընդլայնելու ամենակարճ ճանապարհն է: Մեկ ձեռքսեղմում, ու տեղացի գործարարները կարող են դուրս գալ միջազգային շուկա, նոր կապեր հաստատել, դրանց միջոցով նոր շուկաներ գտնել, դիրքեր ամրապնդել, խնդիրներ լուծել:

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը նշում է, որ իրենց նպատակն է մեծացնել ակումբի աշխարհագրությունը, և եթե այսօր աշխարհի 10 քաղաքներում մանթաշյանականները կարողանում են գործընկերներ գտնել, ապա մինչև տարեվերջ նախատեսում են այդ քաղաքների թիվը հասցնել 20-ի: Միությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սերտացման հնարավորություն է ստեղծում, բայց՝ գործարարության տեսանկյունից: Այսպես «Global business Forum»-ի մասնակիցների թվում են նաև գործարարներ Լոս Անջելեսից, որոնք երկար ժամանակ Հայաստան չէին եկել։ Մանթաշյանականների մեջ կան գործարարներ, որ սկսել են ԱՄՆից ներդրումներ անել Հայաստանում։ «Մարդիկ հանդիպում են, ամիսներով շփվում և միջանձնային հարաբերությունների շնորհիվ ներդրումների գործընթացն ավելի փափուկ է կատարվում», - նշում է միության նախագահ Վահրամ Միրաքյանը:

«Մանթաշյանց»-ի ընդհանուր գլոբալ առաքելությունն է՝ օգնել ամբողջ աշխարհում հայ գործարարներին ավելի արդյունավետ լինել, ավելի արագ լուծել իրենց խնդիրները և արագ զարգանալ: Ներկայում «Մանթաշյանց» գործարարների միությունը աշխարհում ունի 10 մասնաճյուղ՝ Երևանում, Արցախում, Գյումրիում, Վանաձորում, Դուբայում, Մոսկվայում, Կրասնոդարում, Համբուրգում, Լոս Անջելեսում Թբիլիսիում, որոնցում ընդգրկված է 450 գործարար: Նախատեսվում է նոր մասնաճյուղեր բացել Ջավախքում, Չինաստանում, Ղազախստանում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Իրանում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլուր: Ակումբի գաղափարախոսությունն է՝ ««Մենք»-ն ուժեղ է «ես»-ից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Համբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում