Լրահոս
Կարևոր


Բնական է, որ այս իշխանության համար, որը կառավարում է վախի և հուսահատության հաշվին, «Հայաքվե»-ն պետք է սարսափ առաջացնի. Ավետիք Չալաբյան

Հասարակություն
Երեկ Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, մենք ստիպված էինք մեկ օրով կանգնեցնել "Հայաքվե"-ի ստորագրահավաքը, սակայն "Հայաքվե"-ի շուրջ կրքերը շարունակում էին թեժանալ։
 
Գործող իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները, տեսնելով "Հայաքվե"-ի բարձրացող ալիքը և արագ ծավալումը երկրով մեկ, ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը՝ Ալիևի անունից սկսեցին սպառնալ հայ ժողովրդին նոր պատերազմով։ Մենք կարող էինք անցնել այս հերթական սադրանքի կողքով, սակայն այն շարունակելու է կրկնվել, ուստի ստորև ես կուզեի պատասխանել մեր ժողովրդին պատերազմով վախեցնող բոլոր թուրքահպատակներին՝
ա) 2020 թ․ պատերազմը սկսվել է ոչ թե, որովհետև մեր ժողովուրդը տասնամյակներով պայքարում էր Արցախի անկախության համար, այլ որովհետև այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը, որը ձախողեց բանակցային գործընթացը, փչացրեց հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, մինչև վերջին պահը խուսափեց երկիրը վերահաս փորձությանը պատրաստելուց, տապալեց պատերազմական մոբիլիզացիան, իսկ պատերազմը սկսելուց հետո մտածում էր ոչ թե հաղթելու, այլ օր առաջ Շուշին հանձնելու և դրանով Ալիևի ախորժակը փակելու մասին։ Դրա մասին նա ինքնախոստովանական ցուցմունք տվեց տառացիորեն վերջերս, ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում, պարզապես փորձելով բոլոր այս ձախողումները և պարտության մեղքը բարդել այլոց վրա։
 
բ) 2020 թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնությունը կնքելուց հետո, որն իբրև կոչված էր դադարեցնելու պատերազմը, այն ոչ մի պահ չի դադարել։ Այս ընթացքում զոհվել է 400-ից ավել հայ զինվոր, Ալիևը պաշարման մեջ է վերցրել Արցախը, մոտեցել է Ջերմուկին, Սիսիանին և Վարդենիսին, անմիջական կրակի տակ է վերցրել Կապանը, և շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին և Արցախին, պարբերաբար սպառնալով նոր պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիևի ախորժակների դեմ առնելու միակ իրական միջոցը մեր երկիրը ռազմականացնելն է, դրա հիման վրա դիվանագիտական նոր ալյանսներ ձևավորելը, և Ալիևին ամեն քայլափոխին կոշտ հակազդելը՝ դրա փոխարեն այս իշխանությունը շարունակում է պարտվողականության պրոպագանդան, կազմալուծում է բանակը, շարունակում է վանել Հայաստանից սփյուռքահայ գործիչներին և կազմակերպություններին, իսկ ընդդիմադիր գործիչներին և զինվորականներին էլ պահում է բանտերում։
 
գ) Էրդոգանի վերընտրությունից և Ռուսաստանում հատնի իրադարձություններից հետո, Ալիևը այլևս չի թաքցնում, որ ինքը պատրաստվում է Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, և շարունակում է կոշտացնել հռետորաբանությունը։ Ալիևը շտապում է, հրաշալի հասկանալով, որ իր ժամանակը սպառվում է՝ Ադրբեջանում նավթի հանույթը արագ կրճատվում է, սեփական երկրում սկսում է բարձրանալ դժգոհության ալիքը դիկտատորական իշխանության կամայականությունների դեմ, Իրանի հետ հարաբերությունները օր օրի սրվում են, բանակի ղեկավարությունը սկսել է Թուրքիայի և Իսրայելի հետ սեփական խաղեր խաղալ, և դուրս է գալիս վերահսկողությունից։ Ալիևը հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին և Արցախին վերջանական կապիտուլացիայի ենթարկելու իր վերջին շանսն է, և փորձում է հնարավորինս արագ դրանից օգտվել, քանզի արդեն մոտ ապագայում այդպիսի շանս այլևս կարող է չլինել։
 
դ) Այս պայմաններում, գործող իշխանությունը, հստակ հասկանալով, որ Ալիևը կարող է գնալ նոր արկածախնդրության, և դրանով արդեն վերջնական դիմակազերծել իր ապաշնորհ քաղաքական ուղեգիծը, փորձում է ի սկզբանե իրենից դուրս պատերազմի նոր մեղավորներ գտնել՝ եթե նախկինում դա "նախկիններն" էին, հետո բանակի "5-րդ շարասյունը", հիմա, երբ էլ "մեղավոր կարգելու" մարդ չի մնացել, պարզվում է, որ հիմա էլ "Հայաքվե"-ն է նոր պատերազմի մեղավոր։ "Հայաքվե"-ն, որին արդեն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բազմաթիվ հանրային գործիչներ, դիվանագետներ, "Հայաքվե՛-ն, որը բացառապես խաղաղ, ժողովրդավարական գործընթաց է, որն ընդամենը առաջարկում է ամրագրել մեր Սահմանադրության հիմնարար դրույթները քրեական օրենսդրության մեջ, և գործում է մեր երկրի օրենսդրությանը և միջազգային իրավունքին խստագույն պահանջներին համաձայն, և որևէ կերպ չի կարող պատերազմի պատճառ հանդիսանալ, եթե երկրի իշխանությունները իրենք չեն ցանկանում այդպիսի նոր պատերազմ հրահրել։
"Հայաքվե"-ն իրականում հրաշալի առիթ է կարճ ժամանակում շփվել մեր հարյուրավոր և հազարավոր համաքաղաքացիների հետ, և ես ամենուրեք տեսնում եմ այն նոր հույսը, և վճռականությունը, որը "Հայաքվե"-ն արթնացնում է, այն ճնշված արժանապատվությունը, որը սկսում է վերականգնվել մեր մարդկանց մոտ։ Բնական է, որ այս իշխանության համար, որը կառավարում է վախի և հուսահատության հաշվին, "Հայաքվե"-ն պետք է սարսափ առաջացնի, և նրանք, չունենալով ուրիշ փաստարկ, պետք է սեփական ընտրողներին սպառնան նոր պատերազմով։ Ես համոզված եմ, որ այդ սպառնալիքը միայն հակառակ արդյունք է տալու, որ մարդիկ համախմբվելու են սեփական հայրենիքի, ազատության և արժանապատվության շուրջ, և իրենց քվեով նոր էջ են բացելու մեր երկրի պատմության մեջ։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և իր ազատության համար պայքարող մեր տեսակին։
 
Իրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի