ՍԴ դատավորի ընդունելի թեկնածու գտնելուն խանգարում է օրենքը
ՀասարակությունՊարզվում է` իրոք հեշտ չէ Սահմանադրական դատարանի թեկնածու ընտրել, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքը թույլ չի տաlիս երիտասարդ կադրերին այս պաշտոնում առաջադրել: Օրենքի չորրորդ հոդվածում ասվում է, որ ՍԴ դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Այսինքն, օրենքով սահմանված երկու կետը բավական է, որ գործընթացը հայտնվի կոլապսային իրավիճակում, քանի որ բավականին դժվար է գտնել այնպիսի թեկնածուի, որը մասնագիտական առնվազն 15 տարվա փորձ ունենա, այսինքն՝ աշխատած լինի նախկին ռեժիմի իշխանության ժամանակ և համատարած կոռուպցիայի պայմաններում կերտած լինի անբասիր կենսագրություն, որն այսօր ընդունելի կարող է լինել իշխանությունների և հասարակության կողմից:
Առավել մանրամասն՝Այստեղ