Ինչպես են գործելու մանկապարտեզները
ՀասարակությունՏնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու):
Նախադպրոցական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացի կազմակերպումը 10-12 հոգանոց խմբերի փոխարեն սահմանվել է առավելագույնը 12 հոգանոց խմբերով:
Հանվել են «Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն», «Բացառվում է խաղալիքների օգտագործումը տարբեր խմբերի (դասասենյակների) երեխաների միջև» պահանջները:
Ախտահանիչ նյութերի մեջ սպիրտի պարունակության տոկոսը 60-80%-ի փոխարեն սահմանվել է առնվազն 70%:
Սահմանվել է ֆիզիկական կուլտուրայի և մարմնամարզական բնույթի պարապմունքները բացօթյա տարածքում, իսկ անհնարինության դեպքում՝ օդափոխվող և բավարար տարածք ունեցող դահլիճում/սենյակում՝ կազմակերպելու պահանջը՝ապահովելով հնարավորինս անշփում դասապրոցես: