Լրահոս
Կարևոր


Աշխարհահռչակ Shell ապրանքանիշն արդեն Հայաստանում է. գործարկվեցին առաջին բենզալցակայաննները

Հասարակություն

2023 թվականի հունիսի 29-ին Հայաստանում, Արտաշատի խճուղի 6/3 և 15/1 հասցեներում պաշտոնապես
գործարկվեցին աշխարհահռչակ Shell ապրանքանիշի երկու բենզալցակայանները։ Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունն է։

Բացման պաշտոնական միջոցառման հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը, Shell International BV Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և ԱՊՀ-ի կորպորատիվ հարաբերությունների գծով փոխնախագահ Ջոաննա Կուենսբերգը և այլ պաշտոնական հյուրեր։

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Shell ապրանքանիշի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու առիթով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն օրվա առիթով։ Shell-ն աշխարհի խոշորագույն 50 ընկերություններից է, և այսպիսի բրենդների ներկայությունը մեր երկրում կարող է խթան հանդիսանալ Հայաստանում միջազգային ներդրումների ակտիվացման առումով։ Սա միայն բենզալցակայան չէ, սա նոր մշակույթ է, Shell-ն իր պրոդուկտների որակով և ծառայությունների մակարդակով կփոխի Հայաստանում բենզալցակայանների ոլորտում մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկը, և մենք կտեսնենք որակական փոփոխութուն ընդհանուր շուկայում։ Այս առումով մեր ոգևորությունը շատ մեծ է»։

«Ռոյալ Օյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանն իր խոսքում նշում է. «Հայաստանյան շուկայում որակապես նոր վառելիքի, ինչպես նաև բենզալցակայաններում սպասարկման նոր մոտեցումների ու չափանիշների կարիք կար, ուստի երկար ուսումնասիրելով միջազգային փորձը տարբեր կազմակերպությունների գործունեությունն ու աշխարհի առաջատար ընկերություննեի առաջարկները, ընտրեցինք Shell-ը։ Համաշխարհային մակարդակով Shell ընկերության տասնյակ տարիներով ձեռք բերված փորձն ու հնարավորությունները, միանշանակ, արդյունավետ կներազդեն մեր շուկայում որակի և ծառայությունների մակարդակի բարձրացման վրա՝ դրանք դարձնելով առավել մրցակցային, արդար և ազատ։ Թիմային մեծ աշխատանք է իրականացվել, և մենք շնորհակալ ենք Shell ընկերությանը ցուցաբերած մեծ վստահության, արդյունավետ համագործակցության և սպասվելիք հեռանկարների համար։
Մեզ համար կարևոր սկզբունք է՝ Shell-ի որպես համաշխարհային բրենդի պատիվը, նշանակությունն ու համբավը բարձր պահելը՝ ապահովելով մեր հաճախորդների ակնկալիքները։ Ըստ համագործակցության պայմանագրի՝ Հայաստանին վառելիք է ներմուծվելու եվրոպական այն երկրներից, որտեղ Shell-ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ։ Վառելիքը ներկրվելու է սկզբնական շրջանում Ռումինիայից և Հունաստանից, այնուհետև համագործակցության աշխարհագրությունը կմեծանա, և կներառվեն նաև եվրոպական այլ պետություններ։ Ի դեպ, ներկրվող վառելիքի ամեն խմբաքանակ ունի ծագման իր հավաստագիրը, որը ցույց է տալիս,թե որ երկիրն է մատակարարը»։

Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը նշում է. «Մենք հպարտ ենք, որ Հայաստանի մեր գործընկերոջ՝ «Ռոյալ Օյլ»-ի հետ միասին հնարավորություն ունեցանք հայաստանյան վարորդներին հասանելի դարձնել Shell ապրանքանիշի ծառայություններն ու պրոդուկտները։ Սա առաջիկա ամիսների և տարիների ընթացքում բացվող բազմաթիվ բենզալցակայաններից դեռևս առաջինն է։
Անհամբերությամբ սպասում ենք Shell ապանքանիշը տեսնել ներկայացված Հայաստանի տարբեր քաղաքներում և միջպետական մայրուղիներում»։

«Ռոյալ օյլ» ընկերությունը Shell-ի հետ համագործակցությամբ առաջիկա 5 տարիների ռազմավարության շրջանակում ծրագրում է հանրապետության տարբեր հատվածներում բացել շուրջ 25 Shell բենզալցակայան` նպատակ ունենալով ստեղծել նոր սերնդի բենզալցակայանների ցանց։ Ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական շուկա ներմուծել եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ վառելիք և իրականացնել բարձրորակ սպասարկում, սպառողի և մատակարարի միջև ստեղծել փոխվստահության մթնոլորտ, վերափոխել թերլիցքավորման հետ կապված անհաջող փորձի արդյունքում ձևավորված ընկալումները, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, բարձրորակ ծառայությունների մատուցմանն ու տնտեսության զարգացմանը։

Հայաստանյան սպառողին հասանելի է լինելու Shell-ի առաջադեմ տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների վրա հիմնված V-Power դասի վառելիքը։ Shell V-Power վառելիքն արդեն 20 տարի է՝ ներկայացված է համաշխարհային շուկայում և ամենավաճառվող արդյունավետ վառելանյութերից մեկն է։ Աշխարհում Shell ապրանքանիշի վառելիք սպառողների 20%-ն ընտրում է Shell V-Power։ Այն Shell-ի նոր սերնդի լավագույն արտադրողական վառելիք է և ավելի շատ է նպաստում ինչպես հին, այնպես էլ նոր ներքին այրման շարժիչով տրանսպորտային միջոցների աշխատանքի բարելավմանը, քան Shell-ի նախկինում մշակված ցանկացած վառելիքը: Shell V-Power-ը 100% -ով մաքրում է շարժիչի կարևոր մասերը, ամբողջովին երիտասարդացնում այն։ Shell V-Power միակ վառելիքն է, որին վստահում և որը խորհուրդ են տալիս համաշխարհային ավտոմոբիլային այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Scuderia Ferrari-ին, BMW M շարքը և Ducati-ին:

                                                                                      ***

Shell-ը էներգետիկ և նավթաքիմիական գլոբալ ընկերությունների խումբ է, որն ունի ավելի քան 90,000 աշխատակից 70-ից ավել երկրում։ Աշխարհի մասշտաբով ունենանալով շուրջ 46,000 կայան և ներկայացված լինելով շուրջ 80 շուկայում՝ Shell-ն աշխարհում առաջատարն է նաև շարժական կետերի թվով մանրածախ առևտրի ոլորտում։ Shell կայաններ օրական այցելում են մինչև 32 միլիոն հաճախորդ վառելիք, տարբեր ապրանքներ, այդ թվում նաև խմիչք և թարմ սնունդ ձեռք բերելու ու տրանսպորտային միջոցի քսանյութերը փոխելու և ավտոլվացման ծառայություններից օգտվելու նպատակով։ Հատկանշական է, որ Shell-ի կայաններում
ամեն տարի վաճառում է 450 մլն բաժակ սուրճ, 1,5 միլիարդ սառը ըմպելիք և ավելի քան 1 միլիարդ նախուտեստ։ Ապրանքանիշը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ և առաջնորդվում է նորարարական մոտեցումներով՝ օգնելով կառուցել կայուն էներգետիկ ապագա: Shell-ն իր հաճախորդներին առաջարկում է արտանետումների ցածր մակարդակ ապահովող արտադրանք և ծառայություններ՝ կենսավառելիք, էլեկտրական մեքենաների լիցքավորում, ջրածին և տարբեր գազային վառելիքներ, ինչպիսիք է հեղուկացված բնական գազը։ Ընկերությունն աշխարհի ամենահեղինակավոր առաջնությունների շրջանակում համագործակցում է
համաշխարհային ավտոսպորտի ամենաառաջատար թիմերի հետ։ Ավտոսպորտում ընկերության գործընկերներն են Scuderia Ferrari-ն, Ducati Corse-ը MotoGP-ում, BMW-ն։ Shell-ը քսանյութերի թիվ մեկ մատակարարն է աշխարհում և ներկայացված է ավելի քան 100 երկրում։

 

                                                                                       ***

«Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Ընկերությունը զբաղվում է եվրոպական բարձրորակ վառելիքի ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով, նոր սերնդի բենզալցակայանների ցանցի զարգացմամբ։ 2022 թվականից Ընկերությունը հանդիսանում է Shell ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում։

Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը