Ինչ հրապարակեց Լևոն Արոնյանի ընկերուհին
ՀասարակությունԱնիտա Այվազյանը Ինստագրամում Լևոն Արոնյանի հետ նոր լուսնակարներ է հրապարակել․
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի ընկերուհի Անիտա Այվազյանը գրառում է կատարել սոցցանցերում:
«Բաց նամակ ընկերներիս.
Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին ցավոք սրտի չկար լուծում: Լևոնը՝ ով իր կյանքում լուծել է

տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում, Լևոնը՝ կարանտինի

սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր գտավ ու հասցնել տվեց Հայաստան, կնոջը փրկելու հույսով: Ինչու՞, որովհետև դա Լևոնն է, ով պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է: