Մոսկվայում հայ երիտասարդ է սպանվել, ևս մեկը վիրավոր է
ՀասարակությունՄոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է սպանվել, ևս մեկը վիրավոր է, հայտնում է Jnews.ge-ն։ Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է ճանապարհային 5 աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան 31-ամյա բանվոր Գ.Մակարյանն ազդրի շրջանում վնասվածք է ստացել, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Երկրորդ երիտասարդը՝ 32- ամյա Ն. Աթանյանը վիրավորվել է որովայնի հատվածում, մինչ շտապօգնության ժամանելը, նա մահացել է: Երկու երիտասարդներն էլ Կորխ գյուղից են, նրանք վաղուց բնակության նպատակով տեղափոխվել էին Ռուսաստանի Բելորեչենսկ քաղաք: Մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Միանգամից երեք հոդվածներով հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Երկու կամ ավելի անձանց մահափորձ», «Ապօրինի հրազեն ձեռք բերել, տեղափոխել, վաճառել, պահել, փոխադրել կամ կրել»: