Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է
ՀասարակությունԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ օգոստոսի 12-ին, «Սասնա ծռերի» գործով ընթացող դատական նիստին գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի առողջական խնդիրներ, փոխանցում է 168.am-ը։
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը դատարանի որոշմամբ ժամանակավոր հեռացված է նիստերի դահլիճից։
«Սասնա ծռերի» գործով դատավարությունը մոտենում է ավարտին։
