Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
Հասարակություն-
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Nissan, Toyota, Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
