Այրվում է Խաչատուր Սուքիասյանի տունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհի ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։ Ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել նշված կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Զավարյան փողոցում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Այս պահին հրշեջները նշված վայրում, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։