Լրահոս
Կարևոր


Մահացել է Խաչիկ Բադիկյանը

Հասարակություն
Առավել մանրամասն՝Այստեղ


88 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը։

 

«Կյանքից հեռացել է լեզվաբանության մերօրյա վերջին մոհիկաններից մեկը՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վաստակաշատ պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Խաչիկ Բադիկյանը:

Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների, շուրջ մեկուկես տասնյակ գիտական աշխատանքների, մենագրությունների, բուհական դասագրքերի, բառարանների և այլն: Մեծ է լեզվաբանի ավանդը հատկապես հայերենի դարձվածաբանության ուսումնասիրության մարզում:

Անվանի գիտնականի, բարի ու ազնիվ ընկերոջ, սիրելի դասախոսի, լավ մարդու հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների հուշերում...

Խունկ և խոնարհում.... »,- գրել է նա։

Խաչիկ Բադիկյանը ծնվել է 1932 թ. մարտի 15-ին Շիրակի մարզի Աշոցքի Սիզավետ գյուղում։ 1951 թ. ավարտել է Գյումրիի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1955 թվականին ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին աշխատել է Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղի, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի և Սովետական ավանի միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, ապա և դպրոցի տնօրեն։

1962 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի ասպիրանտուրա։ Միաժամանակ դասավանդել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում և Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում։ 1967 թվականին պաշտպանել է գիտական թեզ, ստացել է բանասիրական գիտությունների թենածուի գիտական աստիճան։ 1969-1977 թվականներին աշխատել է որպես ավագ դասախոս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1973-1976 թվականներին եղել է ֆակուլտետի դեկանի տեղակալ։

1976 թվականին ստացել է դոցենտի կոչում։ 1977-1991 թվականներին կրկին աշխատել է ԳԱ լեզվաբանության ինստիտուտում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ժամանակակից հայերենի դարձվածային միավորներ» թեմայով։ 1991 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1991 թվականից աշխատել է ԵՊՀ-ում։ 1985-1997 թվականներին համատեղության կարգով դասավանդել է Էջմիածնի Հոգևոր ճեմարանում։ 1998-2006 թվականներին համատեղության կարգով աշխատել է Գավառի պետական համալսարանում։ 2002 թվականին աշխատում է «Հրաչյա Աճառյան» համալսարանում, 2004 թվականից որպես հայոց լեզվի ամբիոնի վարիչ։ 1969-2006 թվականներին տարբեր տարիներ մասնակցել է հայագիտական մի քանի միջազգային ու հանրապետական գիտաժողովների. կարդացել է զեկուցումներ, հրատարակել հոդվածներ։ 1999 թվականի հուլիսին զեկուցում է կարդացել Փարիզի Սորբոնի համալսարանում կազմակերպված հայագիտական 6-րդ գիտաժողովում՝ Հայերենի դարձվածների վերաբերյալ։

Հրատարակել է 19 մենագրություն և 150-ից ավելի հոդվածներ ու գրախոսություններ։

Պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով և ԳԱ ու ԵՊՀ պատվոգրերով։

Եղել է մոտ 2 տասնյակ թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ընդդիմախոս։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 5 ատենախոսություն։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովՀայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ Հանձնած պետական գործիչ, 5 տառ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին