54 համարի երթուղայինի գրպանահատը հայտնաբերված է. նա 46-ամյա կին է
ՀասարակությունԴրամապանակը հափշտակելուց ժամեր անց Նոր Նորքի երկրորդ զանգվածից բերման են ենթարկել Երևանի կենտրոնի մի բնակչուհու։ Իրավապահները հասարակական տրանսպորտում հերթական գրպանահատության դեպք են բացահայտել։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին ահազանգը ստացել են օգոստոսի 12-ին՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում։ Ըստ ստացված տվյալների՝ ահազանգից րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ գումար, անձնագիր ու կուտակային քարտեր էին:
«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ , քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվեց»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Կեսօրից հետո՝ ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից բերման են ենթարկել Բուզանդ փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: