Դժբախտ դեպք Վայոց Ձորում. գետում երիտասարդ տղա է խեղդվել
ՀասարակությունԱհազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբն ու ջրասուզակը։ Վերջինս դիակը դուրս է բերել գետից։
Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղում 22–ամյա երիտասարդ է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 16-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։
Ջրասուզակը գետից դուրս է բերել Լևան Ա․-ի (ծնված 1998 թ․) դին:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: