Անձրևները միայն մեկ օրով կհեռանան. եղանակի տեսություն
ՀասարակությունԱռաջիկա օրերին հանրապետության տարածքում, ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանը մե՛կ կբարձրանա, մե՛կ կիջնի։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: