Հայաստանում բենզինի գնի սրընթաց աճը շարունակվում է
ՀասարակությունՎերջին ամսում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում է աճել։ Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին աճել է 10 դրամով: Այսպիսով, այս պահի դրությամբ բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 340, իսկ պրեմիումինը՝ 360 դրամ, դիզելային վառելանյութը՝ 340 դրամ։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 60 դրամով, այսինքն՝ շուրջ 18%։ Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ: