Նոր տեղեկություններ Կոտայքում ժայռից ընկած պատանու վիճակի մասին
Հասարակություն16–ամյա պատանին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։
Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16–ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք»,– նշեց Դերձյանը` հավելելով, որ տղան հիվանդանոց է տեղափոխվել շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: