Լրահոս
Կարևոր


Արևային կայանների ֆինանսավորման տարբերակներ հաճախորդների համար

Հասարակություն

2017 թվականին Հայաստանում ընդունվեց արևային կայանների աշխատանքը համակարգող օրինագիծը կամ «Net metering»-ը, որում ամրագրվում է էլեկտրական ցանցերի բաժանորդների ու էլեկտրական ցանցերի հարաբերությունները, սա նաև ենթադրում էր սեփական կարիքների համար տեղադրված արևային կայանների աշխատանքի համակարգում: «2017 թվականից մինչ օրս արևային կայանների հայկական շուկան տարեցտարի զարգանում է: Հարմարավետ են դառնում նաև արևային կայաններ ձեռք բերելու պայմանները: Արևային էներգետիկան համարվում է վերականգնվող էներգիայի տեսակ, Եվրոպան և ԱՄՆ-ն ամեն կերպ խրախուսում են դրա զարգացումը: Քաղաքացիների համար մշտապես գործել են վերաֆինանսավորվող վարկատեսակներ, որոնք ենթադրել են համեմատաբար ցածր տոկոսադրույքներ: Անցած տարվանից սկսած այդ վարկատեսակները դարձան էլ ավելի շահավետ, քանի որ սկսեց գործել պետական սուբսիդավորման ծրագիրը, որը ենթադրում է բնակարանների կամ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման համար վարկատեսակ: Էներգաարդյունավետ վերանորոգումը ենթադրում է տան վերանորոգման ժամանակ էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար ունենալ նաև արևային կայան»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սոլարոն ընկերության մարքեթինգի մասնագետ Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ պետությունը հետևյալ կերպ է խրախուսում քաղաքացիներին ունենալ արևային կայաններ: «Մեր նշած վարկատեսակի փաստացի տոկոսադրույքը կազմում է մոտ 14 տոկոս: Պետությունը սուբսիդավորում է այդ վարկատեսակն այնպես, որ դրա փաստացի տոկոսադրույքը Երևանում կազմում է 5, քաղաքային բնակավայրերում՝ 3, գյուղական բնակավայրերում՝ 2, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում՝ 0 տոկոս: Ստացվում է, որ պետությունը քաղաքացիներին ասում է՝ դուք կարող եք ունենալ արևային կայան առանց կանխավճարների և հավելյալ ծախսերի, իսկ ես կսուբսիդավորեմ համապատասխան վարկատեսակն այնպես, որ ձեզ համար համապատասխանաբար գործեն 5, 3, 2 և 0 տոկոսադրույքերը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ արևային կայանների տարածվածության գլխավոր նախապայմանն այն է, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին ունենալ սեփական կարիքների համար նախատեսված արևային կայան, ինչը թույլ է տալիս նրանց կայանների տեղադրումից հետո ողջ տարին գրեթե գումար չվճարել էլեկտրական էներգիայի համար. «Քաղաքացին ձեռք է բերում նմանատիպ սարքավորում, որն ապահովելու է հոսանքի հետ կապված ծախսերի զրոյացում, գործելու են նման ցածր տոկոսադրույքեր, ստացվում է, որ գործող վարկատեսակն ամենահարմարն է արևային կայաններ ունենալու համար: Առանց որևէ նախնական ծախսի, հավելյալ վճարների կարելի է ունենալ արևային կայան, դրա ձեռք բերման պահից սկսած զերծ մնալ հոսանքի ծախսերից, ունենալ խնայողություն, հոսանքի համեմատաբար զրոյացված ծախսի հետ ընդամենը բանկային ամսական փոքրիկ վճարում կատարել: Ի դեպ, այն միջինում ավելի փոքր գումար է կազմում, քան մինչև արևային կայան ունենալը քաղաքացու հոսանքի ծախսն էր»:

Արևային կայան ձեռք բերող քաղաքացին 5-ից 7 տարի ժամանակ ունի վարկը մարելու համար: «Ժամկետը սահմանվում է հաճախորդի ցանկությամբ: Օրինակ՝ 7 տարվա դեպքում ամսական միջին վճարումը կազմում է զգալիորեն ավելի քիչ, քան կազմում էր հաճախորդի հոսանքի ծախսը՝ մինչև արևային կայան ունենալը: Բացի դա, այս վարկատեսակն այնպիսին է, որ որևէ պահում կամ տույժ-տուգանք չգործի, եթե հաճախորդը ցանկություն ունենա վարկն ամբողջությամբ մարի կամ էլ մայր գումարից ավելի մեծ ծավալի վճարումներ կատարի: Շատ հաճախորդներ ունենք, որոնք հենց այս վարկատեսակով են ձեռք բերում արևային կայաններ և լինում են դեպքեր, երբ ամբողջական գումարը մարում են անգամ մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածում: Այս վարկատեսակը գործում է 2022 թվականի հոկտեմբերից: Մշուշոտ է դրա ապագան՝ կշարունակի՞ գործել այն մեր քաղաքացիների համար, թե ոչ: Խոսակցություններ կան, որ գուցե հուլիսից դադարեցվի վարկատեսակի սուբսիդավորումը: Իհարկե, ցանկալի է, որ այս վարկատեսակը շարունակի գործել մեր քաղաքացիների համար, քանի որ բավականին շահավետ պայմաններ է առաջարկում նրանց»,-եզրափակում է Հայկ Հայրապետյանը:

Լուսինե Առաքելյան

 

 Միացիր Արևին SolarՕn-ի օգնությամբ:


Կոնտակտային տվյալներ
Ք.Երևան, Արշակունյաց պողոտա 25/1
Հեռ.+374 10 44 00 55,8757
Կայք՝ www.solaron.am
Էլհասցե՝ [email protected]
SolarOn-ին կարելի է գտնել նաև սոցիալական մեդիայում՝ FaceBookLinkedInYoutubePinterest:

«Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան