Լրահոս
Կարևոր


Փոթորիկ մեկ բաժակ ջրում, կամ ինչպես վարկաբեկել լավ նախաձեռնութունը

Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրաշալի և չափազանց կարևոր մի կրթական նախաձեռնություն է սկսել «Իմ քայլը» հիմնադրամի հետ, ինչն էլ առիթ է տվել մամուլի որոշ միջոցների վայնասուն կապել և Հայաստանի տնտեսության ողնաշարը համարվող կոմբինատին մեղադրել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, այլ նաև նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին մուծվելու մեջ։ Մի կողմ թողնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարությանն է մուծվում, այլ Հայաստանի պետական բյուջեին և այնպիսի ահռելի գումարներ, որպիսին որևէ այլ ընկերություն ընդհանրապես չի մուծել իր պատմության ընթացքում։

ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը 27 միլիոն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ Բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանելով նվիրատվութունը՝ նշել է , թե դա նվիրատվություն չի եղել, այլ քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր, որի մասին, ի դեպ, հրապարակային հայտարարվել էր շաբաթներ առաջ։ Մագիստրոսական ծրագրով ուղղված այդ թվում ռազմարդյունաբերության ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելուն, տարեկան 12-15 երիտասարդ հնարավորություն կունենան ուսանելու արտերկրում և Հայաստանի համար կարևորագույն գիտական ճյուղ զարգացնելու։

«Բնականաբար որոշել ենք աջակցել ծրագրին, ինչպես և աջակցում ենք տասնյակ այլ կրթական կարևոր ծրագրերի, տասնյակ այլ կազմակերպությունների հետ»,- ասել է ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրենը։

«Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանն էլ նշել է, թե ապրիլին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համատեղ ջանքերով իրականացնել կրթական ծրագրեր։ Դրա շրջանակներում ԶՊՄԿ հիմնադրամը 50 միլիոն դրամ պետք է հատկացնի քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին։ Ընդ որում փոխանցումն իրականացվելու է 3 փուլով և առայժմ իրականացվել է միայն 27 միլիոն դրամի փոխանցումը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թիվ մեկ ընկերությունն է և նմանատիպ ծրագրեր իրականացնում է ոչ միայն գործող իշխանությունների, այլև նախկին բոլոր իշխանությունների օրոք, սկսած անկախությունից։ Իշխանությունները երբեք էլ մնայուն չեն, փոխվում են, նորերն են գալիս, կարող է հաղթել ընդդիմությունը, սակայն կրթությունը, հատկապես նման կարևորագույն ոլորտում, ինչպիսին քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկան է, մնայուն արժեք է, և փոխանակ հանրության որոշ շերտեր ուրախանան, որ նման կարևորագույն ծրագիր է իրականացվում, ընդհակառակը, փնովում և վարկաբեկում են։ Ի դեպ կրթական բազմաթիվ հիմնադրամներ էլ ղեկավարում են տարբեր երկրների ղեկավարների կանայք և որևէ խնդիր չկա, որ ԶՊՄԿ-ն հենց ծրագիր է իրականացնում Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամի հետ։

Քնարիկ Ղուկասյան

Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ Սավգուլյան