Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է ԶՊՄԿ-ն ֆինանսավորում հենց «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամը 27 մլն դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ «Փաստը» դիմեց ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին՝ ճշտելու՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԶՊՄԿ-ի նվիրատվությունը «Իմ քայլը» հիմնադրամին։ «Նախ՝ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը նվիրատվություն չի արել, այլ քվանտային ֆիզիկայի բնագավառում համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլը» հիմնադրամի հետ, որի մասին, ի դեպ, հրապարակային հայտարարվել է մի քանի շաբաթ առաջ։

Քվանտային մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր է, ուղղված այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտի համար որակյալ մասնագետներ պատրաստելուն»,-ասաց Ստեփանյանը՝ նաև հռետորական հարց հնչեցնելով, թե իսկապես կարիք կա՞ «պարզաբանելու», թե ինչու է՞ երկրի խոշորագույն ձեռնարկությունը աջակցում նման ծրագրի իրականացմանը: Դե, ասացինք, առնվազն հարց է առաջանում, թե ինչո՞ւ հենց «Իմ քայլը» հիմնադրամի հետ։ «ԶՊՄԿ-ին դիմել է «Իմ քայլը» հիմնադրամը հրաշալի կրթական ծրագիր հովանավորելու առաջարկով։ Տարեկան 12-15 երիտասարդ հնարավորություն կունենա մագիստրոսի կոչում ստանալու և Հայաստանի համար կարևորագույն գիտական ճյուղ զարգացնելու։ Բնականաբար, որոշել ենք աջակցել ծրագրին, ինչպես և աջակցում ենք տասնյակ այլ կրթական կարևոր ծրագրերի տասնյակ այլ կազմակերպությունների հետ»,- ասում է ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրենը։

Հարցնում ենք՝ ուզում եք ասել, որ եթե այլ հիմնադրամ դիմեր, կաջակցեի՞ք։ Ստեփանյանն ասում է՝ այս ծրագրին՝ այո. «Ի դեպ, նման ծրագրերին աջակցելու որոշումը միանգամից չի կայացվում։ Դիմող կազմակերպության հետ աշխատում են ԶՊՄԿ սոցիալական բաժնի մասնագետները, մշակվում է պլան, դրվում են թիրախներ։ Սա նոր և հետևողական սկզբունք է լինելու ԶՊՄԿ-ում՝ բոլոր ծրագրերի դեպքում դնել հստակ խնդիրներ, տեսնել երկրի կամ համայնքի համար զարգացման կարևոր նպատակները։ Մեր ֆինանսական աջակցությունը ապահովելու է լավագույն տեղական և միջազգային մասնագետների բավական թանկ աշխատանքի վարձատրությունը, ոչ մեկի անձնական գրպանը չի գնալու։ Հուսով եմ, որ ապագա մագիստրոս պատանիներից ու աղջիկներից մի քանիսը գիտական այնպիսի բարձունքների կհասնեն, որի արդյունքում նույնիսկ այսօր մեր այս ներդրման նշանակությունը նսեմացնողները կհպարտանան այդ երիտասարդների հաջողությամբ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա Կոստանյան