Լրահոս
Կարևոր


«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր. միշտ էլ մտահոգություններ կան». Արգամ Հովսեփյան

Հասարակություն

Մայիսի 9-ին Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում խոսել էր Տեղ համայնքում տիրող իրավիճակի մասին և փոխանցել, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները մխրճվել են Հայաստանի տարածքից  5 կմ ներս:

«Ռուսական բանակը, խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, ադրբեջանական զինուժը մխրճվել է։ Այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում, հիմա երկու կողմերը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»,- շեշտել էր նա։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր զարմանքը հայտնեց  նախկին մարզպետի երեկ լրագրողներին փոխանցած տեղեկությունների առնչությամբ:

«Որքան պետք է եղել՝ ադրբեջանական կողմն իրականացրել է այդ ինժեներական աշխատանքները, հայկական կողմն էլ է կատարել։ Բանակն իր պարտականությունը կատարել է, չեմ հասկանում, թե ինչու է նախկին մարզպետը նման բան ասել, չեմ հասկանում, խրամատները փորված է, դիրքերը դրված է և՛ իրենց կողմից, և՛ մեր»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

 

Նրա դժվարացավ  ասել, թե բնակիչներն այս պահին ինչ տրամադրություն և մտավախություններ ունեն:

«Տուն կա՝ թշնամու դիրքերից 200 մետր հեռավորության վրա է, տուն կա՝ 300-500 մետր, հիմա այս մարդկանց վիճակն ինչպե՞ս պետք է լինի։ Վերջապես մարդ են, ճիշտ է, իրենց առօրյա կյանքով ապրում են, բայց միշտ էլ մտահոգություններ կան։ Իրենց անասունների 80 տոկոսը վաճառել են արոտի պատճառով, դրանց մեծ մասը թշնամու հսկողության տակ են։ 3-4 օր առաջ է թշնամին կրկին կրակել, բայց որևէ վնաս չենք ունեցել»,- հավելեց Ա. Հովսեփյանը։

Կան գյուղացիներ, որոնց դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ, և մեր հարցին՝ նրանք փոխհատուցում ստացե՞լ են, Արգամ Հովսեփյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ առայժմ որևէ փոխհատուցում չեն ստացել։

«Ես տեղյակ եմ, որ որևէ բան մինչև այժմ չի արվել, գուցե արվելու է։ Գիտեմ, որ Տեղ համայնքի բնակիչը գնացել է, որպեսզի իր ցորենի արտին պարարտանյութ տա, մեր կողմի ոստիկաններն ասել են՝ վտանգավոր է, առաջ մի գնա, թույլ չեն տվել»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ  Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները,  Շուշի-Լիսագոր հատվածում խախտել էին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Դրանից հետո՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանը զավթել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և այնտեղ մաքսակետ տեղադրել։ Իսկ Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական «էկոակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները։

 
 
Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՓոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն Մարուքյան