«Քեզ մի՞թե կյանքում խանգարել եմ ես»․ մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը
ՀասարակությունՏասը տարեկան տղայի բանաստեղծությունը, թե ինչպես է մայրն իրեն թողել մանկատանը։
Երբ 1-ին անգամ կարդացի, շատ ազդվեցի ՝ շատերը երազում են երեխա ունենալու մասին, սակայն չեն կարողանում ունենալ , շատերն էլ ունենում են, բայց իրենց երեխայի ճակատագիրը իրենց չի հետաքրքրում։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։ Այսօր շատերը մայր կոչվելու իրավունք չունեն…. Թեև նրանք վատը չեն, բայց շատերը իրենց երեխաններին դատապարտում են դանդաղ կյանքի ավարտի՝ մանկան հոգու մարման։
![]()
Ես քեզ կյանքում մի՞թե խանգարել եմ
Ես չէի ուզում որ այսպես լիներ
Որ օտար եմ քեզ համար, ես դա չգիտեի
Մայրի՛կ ինձ ներիր որ քո սիրելին չեմ
Ես այնպիսին չեմ ինչպիսին կամ
Առաջին իսկ վայրկյանից ատելի եմ
Եվ այս աշխարհում ես օտար եմ։
Մայրի՛կ ես քո մեջ վատը չեմ տեսնում
Ես անտեր եմ, բայց քեզ սիրում եմ
Եվ քեզանից ես, մայրիկ չեմ հեռանում
Ես քեզ հետ մեր տունն եմ ուզում։
Մայրիկ դու ինձ ներիր, որ ես ծնվել եմ
Մայրիկ ինձ ներիր, որ կյանքդ խորտակել եմ
Մայրիկ դու՛ բնավ մեղավոր չես
Մայրիկ առանց քեզ ես հոգնել եմ ապրելուց։