Անձրև, ամպրոպ և քամի. արտառոց ու ոչ ամառային եղանակ
ՀասարակությունՕդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում կգրանցվի օդի ջերմաստիճանի անկում։
Հայաստանի տարածքում օգոստոսի 14-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Օգոստոսի 13-ի 14-17-ի գիշերը և երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: