Դպրոցներում երկարօրյա ուսուցում կկազմակերպվի
ՀասարակությունՀանրային քննարկման է ներկայացվել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը։
Հաստատության երկարօրյա խմբերի կազմակերպումը
- Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվում են Հաստատության կողմից դրանցում ընդգրկվող սովորողների և նրանց ծնողների կարիքների ուսումնասիրության հիման վրա:
- Երկարօրյա խմբերը համալրվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և/կամ միջին դպրոց) կամ զուգահեռ դասարանների:
- Երկարօրյա խմբում ընդգրկվելու համար սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի)՝ Հաստատության տնօրենի անունով ներկայացված դիմումի հիման վրա Հաստատության տնօրենի և սովորողի ծնողի միջև ընթացիկ ուսումնական տարվա համար կնքվում է Հաստատության կողմից երկարօրյա ուսուցման կազմակերպման պայմանագիր` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:
- Երկարօրյա խմբերի կազմը, դրանց հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, երկարօրյա խմբի հետ աշխատանքի տարեկան պլանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կարգացուցակը հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:
- Երկարօրյա խմբերի ծրագրերը (այդ թվում՝ լրացուցից կրթական) հաստատվում եմ կրթության պետական լիազոր մարմնի կողմից:
- Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակում նշվում են սովորողների դասապատրաստման, սննդի, հանգստի, ըստ անհրաժեշտության անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակներում ընդգրկված սովորողների անվանական կազմը, խմբակի աշխատանքի ժամերը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների անունները:
- Երկարօրյա խմբերի աշխատանքի կարգացուցակում փոփոխություններ կարող են կատարվել Հաստատության տնօրենի հրամանով:
- Երկարօրյա խմբի աշխատանքի կարգացուցակը և խմբի հետ աշխատանքի տարեկան պլանը կազմում է տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը, հաստատում է Հաստատության տնօրենը:
- Երկարօրյա խմբի կարգացուցակով իրականացված աշխատանքները, ինչպես նաև խմբում ընդգրկված սովորողների հաճախումները գրանցվում են էլեկտրոնային մատյանում, որի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
- Երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների առավելագույն թիվը 25 է, փոքրաթիվ սովորողներով դպրոցների դեպքում՝ 15:
- Սահմանված խտությունից պակաս խտությամբ խումբ կարող է բացվել Հաստատության ֆինանսական միջոցների, իսկ մասնակի կամ լրիվ վճարովի խմբերում ծնողների վճարումների հաշվին: Վճարի չափն ու վճարման եղանակը հաստատվում է Հաստատության կոլեգիալ մառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կողմից, իսկ ոչ պետական Հաստատության դեպքում՝ հիմնադրի որոշմամբ:
- Երկարօրյա խմբերում ընդգրկված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, սույն կարգով սահմանված ծառայությունների մատուցումը կազմակերպվում է պետական միջոցներով: Երկարօրյա խմբերում ընդգրկված մյուս սովորողներին երկարօրյա ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել Հաստատության ֆինանսական միջոցների կամ սովորողների ծնողների կողմից կատարվող մասնակի կամ ամբողջական վճարումների հաշվին:
Հաստատության Երկարօրյա խմբերը ձևավորում են մինչև ընթացիկ
ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվում են տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են.
1) տնային պայմաններում երեխայի կրթական աջակցության անհնարինության դեպքում` Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա այդ գործընթացների կազմակերպումը, այդ թվում՝ այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող սովորողների համար,
2) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացմանն անհրաժեշտ պայմանների ստեղծումը,
3) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, այդ թվում՝ ցածր առաջադիմությամբ, լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելը: