Լրահոս
Կարևոր


Աշխատանքային անվտանգությունն ավելի լուրջ խնդիր է, քան հաճախ մտացածին բնապահպանական վտանգները․ Արմեն Ստեփանյան

Հասարակություն

Ավելի քան մեկ տարի առաջ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ սեփականատիրական եւ տնօրինական կազմը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն նշանակվեց Արմեն Ստեփանյանը։

Banks.am-ը Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է ԶՊՄԿ տեղափոխվելու որոշման, մինչ այդ կատարած աշխատանքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բնապահպանական կառավարման եւ հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին:

- Պարոն Ստեփանյան, ոլորտին հետեւող մարդիկ ձեզ ճանաչում են դեռեւս «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ Ամուլսարի ծրագրում աշխատանքից։ Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք ԶՊՄԿ-ում աշխատանքի:

- «Լիդիան Արմենիա»-ում աշխատել եմ ավելի քան 13 տարի, բայց այնտեղից անմիջապես չեմ տեղափոխվել ԶՊՄԿ: Մոտ մեկ տարի աշխատել եմ Ռուսաստանի ամենամեծ հանքարդյունաբերող ընկերություններից մեկում՝ «Պետրոպավլովսկ» ԲԲԸ-ում՝ որպես շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրեն: Այն արդյունաբերական հսկա է, շուրջ 10 հազար աշխատակցով: Այդ ընթացքում էր, որ լուրջ փոփոխություններ եղան Զանգեզուրի կոմբինատում, նոր ղեկավար կազմ եկավ՝ նոր մարտահրավերներով, նոր նշաձողերով: ԶՊՄԿ-ում աշխատելու հրավեր ստացա եւ որոշ ժամանակ անց նորից վերադարձա Հայաստան: Այդ որոշմանս վրա շատ լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ տղաս. նա անընդհատ խոսում էր Հայաստան վերադառնալու մասին:

- Լիդիանում աշխատելու տարիներին ասում էիք, որ Ամուլսարն առաջին ու գոնե այն ժամանակ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող հանքարդյունաբերական ծրագիրն է լինելու, փաստորեն ԶՊՄԿ-ն, ձեր կարծիքով, նման հանք չէր։ Ուրեմն ինչո՞ւ որոշեցիք գնալ կոմբինատ:

- Ես մինչեւ հիմա մնում եմ այն տեսակետին, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանում միակն է, որն ամբողջությամբ նախագծվել եւ շինարարությունն իրականացվել է տեղական եւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Բայց կայուն զարգացումը այն ոլորտն է, որտեղ կարելի է սկսել ցանկացած կետից եւ ցանկացած ընկերություն կարող է դառնալ առաջատար։

Ամուլսարի դեպքում, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, ամեն ինչ ի սկզբանե կար, քանի որ նոր, ինչպես ընդունված է ասել «գրինֆիլդ» ծրագիր էր՝ ճիշտ նախագիծ, ճիշտ ազդեցության գնահատում, նախօրոք անցկացրած դասընթացներ, այսինքն՝ ի սկզբանե կային թե՛ առավելությունը եւ թե՛ հնարավորությունը, որպեսզի հնարավոր լիներ լավ արդյունք գրանցել:
Գործող ընկերությունում այդ մարտահրավերներն ավելի բարդ են, եւ հենց դա է ինձ գրավել:

- Խոսենք ԶՊՄԿ-ում բնապահպանական կառավարման մասին: Ի՞նչ է հիմա փոխվում:

- Ընդհանուր առմամբ կոմբինատում շատ բան է փոխվել: Մոտեցումներն են փոխվել, առաջնահերթությունների շարքում հայտնվել են բնապահպանական հարցերի համակարգային լուծումը: Սա նաեւ ենթադրում է ավելի երկարաժամկետ, բայց ավելի վստահ, ավելի սոլիդ լուծումներ բնապահպանական խնդիրներին:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Առաջնահերթություններ տալ չեմ ցանկանա, որովհետեւ խնդիրներն այնպիսին են, որ բոլորն էլ հավասար առաջնահերթություններ ունեն, մենք դրանք լուծում ենք զուգահեռ: Եվ վստահ կարող եմ ասել՝ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, չլուծվող խնդիր չկա, սակայն անհրաժեշտ է զինվել համբերությամբ:

- Որպես պրոֆեսիոնալ բնապահպան՝ կրթությամբ եւ գիտական կոչումներով, ինչը ձեզ հետաքրքրեց հանքարդյունաբերությունում, որ որոշեցիք աշխատել հենց այստեղ:

- Շատ բան հրապուրեց եւ հետաքրքրեց: Առաջին հերթին՝ ծավալները: Տարիների ընթացքում եկավ նաեւ այն գիտակցումը, որ այն ինչ կարող ես որպես բնապահպան անել հանքարդյունաբերության մեջ, հաշված ոլորտներում կարող ես անել: Եվ ուստի, եթե որպես մասնագետ ուզում ես ամբողջ կյանքդ ինքնամոտիվացված աշխատել, ուրեմն հանքարդյունաբերությունում պիտի լինես, որովհետեւ աշխատանքը, կատարելագործման եւ սովորելու հնարավորությունը անսպառ են:

- Իսկ ընդհանուր ոլորտի աշխատանքում  ի՞նչն է առավել շատ ձեզ անհանգստացնում։

- Աշխատանքային անվտանգությունը: Սա, հավատացեք, ավելի լուրջ խնդիր է, քան հաճախ մտացածին բնապահպանական վտանգները։ Եթե այդ մշակույթը չմտնի մարդու վարքագծի մեջ, ապա դա ստեղծում է առողջության ու անվտանգության համար լուրջ խնդիրներ: Միջազգային այսպիսի վիճակագրություն կա՝ 300 հազար գրանցված «ոչ անվտանգ պահվածքը» եւ «իրավիճակը» հանգեցնում է մեկ մահվան: Եթե պարզ կենցաղային օրինակով ներկայացնեմ, թե որն է համարվում ոչ անվտանգ իրավիճակ եւ պահվածք, ապա, եթե շենքի տանիքից սառույց է կախված, այն արդեն ոչ անվտանգ իրավիճակ է, իսկ եթե մարդը կանգնի դրա տակ՝ ոչ անվտանգ պահվածք է: Այսինքն՝ եթե այդ երկուսը միասին գրանցում են 300 հազար, դա բերում է 1 մահվան: Մարդիկ Հայաստանում թերագնահատում են անվտանգության կանոնների պահպանության կարեւորությունը։ Սկսած սաղավարտ կրելուց՝ մինչեւ անվտանգ երթեւեկելը։

Մենք՝ որպես ղեկավարություն, ջանք չենք խնայում ամենատարբեր մեթոդների օգտագործման եւ ընտրության մեջ՝ դասընթացներից սկսած, պատժամիջոցներով վերջացրած, որ աշխատանքային անվտանգության կանոնների պահպանումը դառնան առաջնային աշխատակիցների համար:
Մյուս կողմից, իհարկե, եթե հանքարդյունաբերության ոլորտը համեմատենք, օրինակ, այսօր Երեւանում ընթացող շինարարության հետ, ապա հանքարդյունաբերությունն այդ առումով շատ ավելի պատրաստված է։ Շինարարության մեջ, ցավոք շատ չեն այն կազմակերպությունները, որոնք պահում են այդ կանոնները։

- Վերջերս կոմբինատը հաղորդագրություն տարածեց արտադրական վթարի մասին։ Շատ քիչ են նման դեպքերը, երբ հայաստանյան որեւէ գործող հանք ու կամ հենց ԶՊՄԿ-ն պաշտոնապես հայտարարեր դրա մասին։ Ինչն է՞ փոխվել, թե՞ վթարի բնույթն էր տարբեր։

- Ամենեւին վթարի բնույթը չէր,  նման վթարներ նախկինում նույնպես եղել են։ Սա մոտեցման փոփոխություն է, թափանցիկության մոտեցման որդեգրումն է, որը բացի ամեն ինչից կանխում է ասեկոսեները եւ տարածվող կեղծ ահազանգերը։ Բազմիցս ասվել է, որ կոմբինատում բնապահպանական միջադեպերի լիարժեք կանխարգելումը, անշուշտ երկար երկար աշխատանք է պահանջելու։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, կազմվում է ուղղիչ գործողությունների ցանկ, որոնք հիմնականում միտված են նրան, որ ցանկացած խնդրի դեպքում փորձենք բացառել վթարի կրկնությունը ապագայում, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել, արագ արձագանքվի, կանխվեն լուրջ հետեւանքները։

- Եթե խոսենք ընդհանուր հանքարդյունաբերությունից, աշխարհում այն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան այս առումով։

- Հանքերի քանակը եւ ծավալներն աշխարհում ավելանում են: Այդ միտումը կա եւ անխուսափելի է: Այն մարտահրավերները, որոնք այսօր ունի աշխարհը եւ այն պարտավորությունները, որոնք ստանձնել են պետությունները, մի բանի մասին է խոսում, որ հանքավայրերն անընդհատ ավելանալու են, քանի որ, օրինակ, վերականգնվող էներգիայի համար շատ մետաղներ են անհրաժեշտ: Այն տնտեսական մոդելը, որը որդեգրել է աշխարհը՝ առանց հանքավայրերի անհնարին է պատկերացնել:

Իմ խորին համոզմամբ պետք են հանքավայրեր թե՛ աշխարհին, թե՛ Հայասատնին: Սա ոչ միայն դրամական հոսքերի, ներդրումների համար եմ ասում, այլեւ չափանիշի, կորպորատիվ մշակույթի ներդրման համար, քանի որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը բազմաթիվ եւ շատ ծանր մարտահրավերներ ունի, որոնց լուծման ձեւերն արդեն գտել են, իսկ դրանց պակասն այսօր Հայաստանում զգացվում է:

Պատասխանատու, որակյալ հանքարդյունաբերական ներդրումների դեպքում հնարավոր է պահպանել շրջական միջավայրը՝ ՀՀ նորմերին եւ միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին համապատասխան: Հանքարդյունաբերության մասով այնտեղ, որտեղ մենք ենք գտնվում այսօր, շատ մեծ աշխատանք կա տանելու: Սա գիտակցելով ստեղծում ենք լուրջ դրամական հոսքեր, լուրջ գիտական եւ փորձնական կարողություններ մեր մասնագիտական դաշտում: Վստահ եմ՝ սրա առկայության պայմաններում այսօր հնարավոր է շահագործել հանքավայրերն այնպես, որ շրջակա միջավայրին հասցված վնասը լինի կառավարելի:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Այսօր այսպիսի կարծրատիպ կա հասարակության մեջ, թե ամբողջ Հայաստանը հանքեր են եւ եթե դրանք ավելանան, ապոկալիպտիկ տեսարան կլինի: Սա սխալ տպավորություն է, որը ներկայացնում են հանքարդյունաբերության ընդդիմադիրները: Հայաստանում ընդամենը մեկ-երկու խոշոր աշխատող հանք կա, եւ մի քանի՝ փոքր, ու նոր ներդրումների տեղ եւ պակաս կա։

- Վերջերս հայկական հանքարդյունաբերության մասին ավելի շատ են խոսում Ադրբեջանում։ Այնտեղ հաճախ օգտագործում են հայ բնապահպանների հայտարարությունները խնդիրների մասին: Սրա արդյունքում, հասկանալի է, որ Հայաստանում բնապահպանական շարժումը տուժում է, քանի որ ստացվում է, որ եթե խնդիրներից ես խոսում՝ օգնում ես թշնամուն: Ո՞րն է լուծումը։  

Շարունակությունը՝  սկզբնաղբյուրում

 
Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումը