Լրահոս
Կարևոր


Ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը

Հասարակություն

«Հրապարակի» զրուցակիցն է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

- Նոր սահմանափակումներ են մտցվել, եւ ԱՄՆ-ից ու Եվրոպայից ապրանք բերող հայ գործարարները չեն կարողանում ապրանքն արտահանել ՌԴ։ Սա ի՞նչ վնասներ կարող է տալ ՀՀ տնտեսությանը։

- ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ապրանքներ Հայաստան ներկրելու, այնուհետեւ Ռուսաստան վերաարտահանելու հետ կապված խնդիրները նոր չեն՝ հենց պատժամիջոցների սկզբից եղել են, ուղղակի դրանք կային որոշակի ապրանքային խմբաքանակների վերաբերյալ։ Կային արտաքին տնտեսական գործունեության կոդեր, որոնց վերագրվող ապրանքները չէր կարելի վերաարտահանման միջոցով ուղղել դեպի Ռուսաստան։ Իհարկե, գնալով նոր սահմանափակումներ մտցրին, այդ կոդերը եւ ապրանքների տեսականու ցանկն ավելանում են։ Փողային փոխանցումները մշտապես եղել են պրոբլեմատիկ եւ բավականին դժվար ճանապարհներով են իրականացվել։ Մի դեպքում այլ երկրների միջոցով են իրականացվել, պայմանագրերով կարգավորվել։ Մի դեպքում Ռուսաստանից գումարը եկել է Հայաստան այլ հայկական ընկերության միջոցով, որպես միջնորդ ընկերություն, առքուվաճառք է կատարվել եւ այլն՝ դա նույնպես շարունակում է խստացվել։ Մանավանդ, որ մեր բանկային համակարգն առավել խոշորացույցի տակ է պահում այդ վճարումները, այսինքն, այսպես ասած, խնդիրները եղել են, ուղղակի ծավալային առումով՝ քանակապես մեծանում են։ Բնականաբար, Արեւմուտքից Հայաստան ներկրողն ու վերաարտահանողը կամ հակառակը՝ Ռուսաստանից ներկրող եւ վերաարտահանող բիզնես ոլորտը մեծ վնասներ են կրելու։ Վնասները ոչ միայն վերաբերում են փոխանցումների բարդացումներին կամ արգելված ապրանքների անվանացանկի ավելացմանը, այլ հիմնականում տեխնիկապես կազմակերպմանը։ Բացի այդ, վերաարտահանումների հետ կապված փոխարժեքների տատանումների ֆոնին լրացուցիչ ռիսկեր ու վնասներ են կրում, ռուբլին նորից գահավիժել է, եւ շատ դեպքերում բարձր փոխարժեքով ստանում են, մինչեւ փոխակերպում են իրականացնում եվրոյի կամ դոլարի, փոխանցում են կատարում Արեւմուտք, բեռը ստանում են, բեռը վերավաճառելու ժամանակ փոխարժեքը լրիվ այլ է լինում։ Այս դեպքում հայ գործարարները կրում են բավականին լուրջ վնասներ, ու նաեւ շատ են դեպքերը, երբ օրենսդրական խնդիր կա, երբ իրականում հայ գործարարը վնաս է կրում, բայց առաջանում են հարկեր։ Այս առումով նույնպես հայ գործարարների վիճակն այդքան էլ լավ չէ։

- Հետաքրքիր է, որ այս սահմանափակումներն ուժի մեջ մտան Փաշինյանի՝ Գերմանիա այցից հետո։

- Բնականաբար, Ռուսաստան-Արեւմուտք եւ Հայաստանը, որպես միջնորդ օղակ, այս խնդիրները՝ թե՛ տեխնիկական, թե՛ փոխարժեքային, թե՛ այլ բնույթի, դրանց ծագումը քաղաքական է։ Թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ կարող են լինել, ինչ պահանջներ Արեւմուտքից, ինչ` Ռուսաստանից, հայկական կողմը որը կարող է իրականացնել, որը չի կարող իրականացնել կամ որը չի հասկանում՝ ինչպես իրականացնել, բնականաբար, դրանք ծնելու են խնդիրներ եւ բարդացումներ հայ գործարարների համար։

- Բազմաթիվ գործարարներ նշում են, որ հենց ավտոմեքենաների, առանձին մասերի ու պարագաների վաճառքը, որ պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրները դադարել էին մատակարարել Ռուսաստան, դա է անցած տարի լցրել ՀՀ բյուջեն։

- Չենք կարող այդպես ձեւակերպել, որովհետեւ Հայաստանի բյուջեն լցնողը շարունակում են մնալ հազար խոշոր հարկատուները, իսկ հազար խոշոր հարկատուների գերակշիռ մեծամասնությունը` ավելի շատ հարկ վճարողը, շարունակում են մնալ հանքարդյունաբերության եւ հանրային ծառայությունների ոլորտները, այսինքն՝ գազ, ջուր, կապի օպերատորներ եւ այլն։ Ասել, որ Հայաստանի բյուջեն լցրել են վերաարտահանումները կամ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանը որպես միջնորդ հարթակ օգտագործելով՝ Արեւմուտք եւ Ռուսաստան կապող օղակի բիզնեսներն են լցրել, այդպես չէ, բայց, այնուամենայնիվ, դա, իհարկե, Հայաստանի տնտեսությանը մեծ խթան էր։ Կարող ենք միանշանակ պնդել, որ Հայաստանի երկնիշ տնտեսական աճն ապահովել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բիզնեսի ռելոկացիան դեպի Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանը, որպես միջնորդ հարթակ, Ռուսաստանից ներմուծում-արտահանում Արեւմուտք, ինչպես նաեւ Արեւմուտքից ներմուծում-արտահանում Ռուսաստան։ Որպես ընդհանուր ձեւակերպում, այսպես կարող ենք ասել՝ ոչ թե այս բիզնեսի տեսակն է լցրել Հայաստանի բյուջեն, այլ այս բիզնեսի տեսակը եւ ընդհանուր ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը։ 

- Ի՞նչ տեղի կունենա, եթե, բացի կաթնամթերքի ներմուծման արգելքը ՌԴ, այլ տնտեսական պատժամիջոցներ եւս ավելանան։

- Սա ամբողջությամբ գնահատում եմ որպես քաղաքական ենթատեքստ եւ սա Հայաստանի ընտրած քաղաքական ուղու վտանգավոր ընտրության հետեւանքներից մեկն էր։ Երբ մենք նայում ենք ռուսական կողմի մեկնաբանություններին, թե ինչ են ներկայացնում, օրինակ, կաթնամթերքի արտահանման արգելք սահմանելու վերաբերյալ, ներկայացնում են որպես պարսկական հումքի օգտագործում եւ այլն։ Դրանք նոր չեն, այսինքն՝ պատճառները, որոնք նրանք մատնանշում են, միշտ էլ այդպես են եղել։ Միշտ էլ հայկական կողմի վրա որեւէ քաղաքական ճնշում գործադրելու կամ Հայաստանն իր ընտրած ուղուց շեղելու համար Ռուսաստանը, որպես պատժամիջոց, կիրառել է արտահանումների որոշակի սահմանափակումներ՝ դրանով ինչ-որ մեսիջ Հայաստանին տալու կամ հստակ գործողություն իրականացնելու համար։ Վտանգները բավականին մեծ են։ Երբ որ Ռուսաստանը սկսի Հայաստանի արտահանումների կամ ներմուծումների վրա արգելք կիրառել, մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի արտահանվող շուկայի 1/3-ն է զբաղեցնում, այսինքն՝ հայկական արտադրողներն իրենց արտադրանքի 1/3-ը սպառում են հենց ռուսական շուկայում։ Չմոռանանք, որ Հայաստանի բնակչության եկամուտների մոտավորապես 1/3-ը Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներն են։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը քաղաքական որեւէ նպատակից ելնելով որոշի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանից արտահանումների կամ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների վրա, ապա Հայաստանը կունենա աղետալի խնդիրներ։

- Ի՞նչ մտահոգություններ են հայտնում հայ գործարարները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։

- Հայ գործարարները մասնավոր զրույցների ընթացքում մտահոգություններ են հայտնում, շատ է տրամադրվածությունը՝ հատկապես այսպես շարունակվելու կամ հավելյալ պատժամիջոցների ու այլ խնդիրների պարագայում, պարզապես գործարանները տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Շատ են դեպքերը, երբ պարսկական հումքով արտադրողներն Իրան տեղափոխվելու մասին են մտածում, Ռուսաստան արտահանողները` ՌԴ տեղափոխվելու մասին։ Կան նաեւ որոշակի արտադրողներ, ովքեր մտածում են Վրաստան տեղափոխվելու մասին, այնուամենայնիվ, պատժամիջոցների, փոխարժեքային տատանումների եւ այլ լրացուցիչ խնդիրների ֆոնին վերջերս բավականին շատ է արդեն գործարարների կողմից տրամադրվածությունը՝ Հայաստանից բիզնեսի տեղահանման եւ այլ երկրներում տեղակայման։ Սա, բնականաբար, իր հետ բերելու է աշխատատեղերի կրճատում կամ վերացում, ինչը հանգեցնելու է, միանշանակ, աղքատության, եւ Հայաստանի տնտեսության հետագա վերականգնումը լինելու է շատ ավելի բարդ, նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել, եթե այս տնտեսական իրավիճակում հայկական արտադրողները որոշեն, որ հայկական արտադրությունը պետք է փակեն եւ տեղափոխեն Հայաստանի սահմաններից դուրս։ Այլ բան է եղած արտադրությունը վերազինելը, առողջացնելը, այլ բան է մի անգամ հիասթափված եւ Հայաստանի Հանրապետությունից բիզնես տեղափոխած անձին կամ նման կատեգորիայի մարդկանց հետ բերել ՀՀ՝ զրոյից արտադրություն կառուցելու համար։ Դա շատ դեպքերում անիրականանալի գործընթաց է։

Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Արամ Վարդևանյանի ճեպազրույցը