Լրահոս
Կարևոր


Ադրբեջանցիներն արցախցի կանանց ցանկացել են Շուշիի հիվանդանոց տանել, բայց թույլ չեն տվել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նախօրեի ուշ երեկոյան Արցախի ռուս խաղաղապահները փորձել են արցախցի մեր հայրենակիցներին՝ 27 անձի, Հայաստանից տեղափոխել Արցախ։ Նախնական պայմանավորվածության համաձայն, ոչինչ չպետք է խանգարեր այդ տեղափոխությանը, սակայն Շուշիի հատվածում՝ պսեւդոէկոլոգների կանգնած հատվածում, խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ մտնող մեքենաները կանգնեցվել են, ադրբեջանցիներից ոմանք բարձրացել են ավտոբուս, թույլ չեն տվել, որ ավտոբուսն առաջ շարժվի, ավելի քան հինգ ժամ ավտոբուսը կանգնած է մնացել,  ինչի պատճառով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Բանակցությունները, ըստ Արցախի պաշտոնական շրջանակների հաղորդած տեղեկատվության, ավարտվել են անարդյունք, արցախցիներից մի քանիսին, որոնց ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենաներով հասցրել են Ստեփանակերտ, իսկ մյուսներին հետ են ուղարկել Գորիս։

Տեղեկություններ կան, որ ռուս խաղաղապահները՝ ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածությամբ, իրականացրել են մի օպերացիա, որը տեղավորվում է Արցախը զավթելու եւ ինտեգրելու Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Նրանք, նախնական համաձայնության գալով ճանապարհը փակած հրոսակների հետ, արցախցի խաղաղ, անզեն բնակիչներին տարել են ուղիղ նրանց որջը, հանձնել նրանց հայեցողությանը, որպեսզի հերթական անգամ ցուցադրեն՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանն այլընտրանք չկա։ 

Ռուսների թողտվությամբ են «էկոակտիվիստ» կոչվող զավթիչները բարձրացել ավտոբուս։ Ապա նույն ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտից են բժիշկներ կանչել, այլ ադրբեջանական շտապօգնության մեքենա են հրավիրել, որոնցով էլ վատացած ինքնազգացողությամբ հայ կանանց հասցրել են Ստեփանակերտ։ Մեզ ասացին, որ շտապօգնության երկու ավտոմեքենաները եղել են ռուսներինը, մեկը՝ ադրբեջանցիներինը։

Ստեփանակերտում մարդիկ ապշահար են եղել, երբ տեսել են քաղաք մտնող ադրբեջանական շտապօգնության մեքենան։ Քաղաքական-հասարակական շրջանակներում անպատմելի վրդովմունք է առաջացրել այդ դրվագը, մեզ ասացին, որ որոշ ՀԿ-ներ, ընդդիմադիրներ պարզաբանումներ են պահանջելու պատկան կառույցներից, թե ինչպես է ստացվել՝ նախապես տեղյակ լինելով, որ արցախցիներն ավելի քան 5 ժամ ադրբեջանցի ահաբեկիչների ձեռքերում պատանդ են, չեն ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը, առնվազն պետք է շտապօգնության եւ ոստիկանական մեքենաներով մոտենային «դեպքի վայրին»՝ պատրաստ լինելով նման զարգացումների։ Եթե պետական մարմինները նման պատասխանատվություն ստանձնեին, ապա կկանխեին ադրբեջանական շտապօգնության մենքենայի մուտքը Ստեփանակերտ, Լիսագորից հետ կճանապարհեին։

Զրուցել ենք ավտոբուսի մեջ շուրջ հինգ ժամ ադրբեջանցիների ու ռուս խաղաղապահների տեղակայման գոտում մնացած, բայց Գորիս վերադարձած արցախցի 56-ամյա Մարգարիտա Միրզոյանի հետ։ Տիկին Միրզոյանը քրոջ հետ Արցախից դուրս է եկել անցած տարվա նոյեմբերի վերջերին, դեկտեմբերի 12-ին Լաչինի ճանապարհը փակվելուց հետո մինչ օրս մնացել է Գորիսում, իսկ ամուսինն Արցախում է։ Կինը պատմում է, որ նախապես խաղաղապահներն իրենց ասել են, որ ադրբեջանցիների հետ  համաձայնեցրել են եւ ապահովելու են իրենց անվտանգ մուտքը Ստեփանակերտ, սակայն հասնելով անցակետին, որտեղ իբր էկոակտիվիստներն են, կանգնեցրել են ավտոբուսը, ադրբեջանցիներից մի հոգի բարձրացել ու շրջել է ավտոբուսի մեջ, նկարել ուղեւորների ցուցակն ու իջել, որից հետո իրենց փոխանցել են, որ թույլ չեն տալիս անցնել, պիտի սպասել․ «Խաղաղապահները նախապես մեզ ասել էին, թե տեղյակ են թուրքերը (ադրբեջանցիները), հետո ընդեղ թուրքն ասաց, որ տեղյակ չեն։ Ռուս աֆիցերը մեզ ասաց, որ սուտ են ասում։ Մենք այնպես հասկացանք, որ թուրքերի բարձր պաշտոնյաները չեն թողնում, որ անցնենք»։ 27 հոգանոց ավտոբուսը Գորիսից ժամը 4-ի կողմերը դուրս է եկել, սակայն մինչեւ գիշերվա երկուսը մնացել են անցակետում․ «Հինգ ժամից ավել սպասել ենք, հինգ ժամ հետո մեր կնանիքից վատացան այդ ներշնչանքից, իրենց տեղափոխեցին Ստեփանակերտի հիվանդանոց, մենք մինչեւ գիշերվա երկուսը մնացինք այնտեղ, մինչեւ համոզվեցինք, որ մեր հիվանդները հասել են Ստեփանակերտ, նոր մեզ վերադարձրին Գորիս, որովհետեւ իրանք ուզում էին մեր հիվանդներին Շուշի տանել, բայց մենք ու խաղաղապահները թույլ չտվեցինք»։

Կինը պատմում է, որ իրենք չեն վախեցել․ «Սաղ ջահել լակոտներ էին, մենք ըտե՜նց բաներ ենք տեսել, որ իրենցից վախենայինք, մենք նույնիսկ տեսանք, որ զինված՝ ավտոմեքենայով եկան կանգնեցին բնապահպան կոչվածների կողքին, բայց ոչ մի վախ էլ չի եղել։ Իսկ կնանիք վատացան ներշնչանքից, վատառողջ էին, ներվերը չդիմացան։ Մեկի ճնշումը բարձրացավ, մեկինը իջավ, մեկը շաքար ուներ։ Իրանք դերի մեջ էին, իրանց ընենց էին դրսեւորում, թե՝ տեսեք, մենք ինչքան բարի ենք, պատրաստ ենք ձեզ օգնել։ Մի անգամ մի հոգի բարձրացավ, հաշվեց, թե քանի հոգի ենք, ու իջավ, բարեւեց մեզ, ռուսերենով հարցրեց՝ վախենո՞ւմ եք, մի վախեցեք, բայց մենք արհամարհեցինք, ոչ մի բան չխոսեցինք»։

Ի դեպ, հայտնի միջադեպից հետո արցախցի կանանց օգնություն ցուցաբերած բժիշկն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել էր, թե ադրբեջաներեն է խոսել կանանց հետ, իսկ մեր զրուցակիցը պատմեց հակառակը․ «Ես խաղաղապահների մոտ կանգնած էի, երբ ադրբեջանցի բժիշկը մեր հիվանդին օգնություն ցույց տալուց հետո եկավ ու ռուսերենով ասաց՝ մի անհանգստացեք, ձեր հիվանդները նորմալ են, չեն անհանգստանում, հետո էլ շեշտեց, որ ես դաժե հայերեն եմ իրանց դիմել, որ չվախենան, ամեն ինչ կարգին ա»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ տպավորություն չունե՞ն, որ ռուսներն ու ադրբեջանցիները նախապես պայմանավորվել են, որ արցախցիները նման միջադեպերից հասկանան՝ ինտեգրումն այլընտրանք չունի։ «Չէ, մենք նման բան չենք նկատել, ավտոբուսի մեջ մեզ ուղեկցողները շատ սրտանց մեր կողմից էին, մեկն իրա քթի տակ ասաց, որ իրանց բախտը բերում է, որ մերոնք Ուկրաինայում զբաղված են»։

Մարգարիտա Միրզոյանը համոզված է, որ ինչ էլ լինի՝ արցախցիները չեն հեռանա Արցախից․ «Տեսեք, երեք ամիս է՝ իմ հետ շատ մարդիկ կան, կարան գնան Ռուսաստան, Երեւան գան, շատերը երեխաներ ունեն Ռուսաստանում, բայց ոչ մեկը չի փախչում, ու որոշել են վերադառնալ Արցախ»։

ԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ Իշխանությունը ամեն գնով փորձում է սահմանափակել ազատ ընտրությունները․ Արեգ Սավգուլյան«Արցախից խոսելը հանգեցնելու է պատերազմի» թեզը Ադրբեջանից ներմուծված վախի գործիք է․ Աննա ԿոստանյանՖասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ըԵրբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը. Էդմոն ՄարուքյանՅունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր Ռոմա´, եթե մի դիրք հետ ես տվել թուրքերին, գեներալի խոսք եմ տալիս քեզ` իմ կաբինետում քեզ գնդակահարելու եմ. Արշակ Կարապետյան Forbes-ի տվյալներով Սամվել Կարապետյանի կարողությունը 1 տարվա ընթացքում աճել է 900 մլն դոլարով Այսօր ես ընտրել եմ «Ուժեղ Հայաստան», քանի որ այն առաջնորդում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը. Արկադի ԹամազյանՀայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում. Տիգրան ԴումիկյանՀրաչյա Ռոստոմյան. Ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը, որով մենք միշտ աչքի ենք ընկել«Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ ՀՀ տարածքը փոքրացել է այս իշխանության օրոք․ ծաղրում են մարդկանց․ Ավետիք ՔերոբյանԶՊՄԿ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում, իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներՄինչ Բաքվից համատարած ադրբեջանական են հռչակում ՀՀ-ի տարբեր բնակավայրերը, մշակույթը, ՀՀ թուլամորթ իշխանությունը լռում է ու դրանով ճանապարհ բացում ադրբեջանական nճրագnրծությանը․ Աբրահամյան Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում. Գագիկ ԾառուկյանԱպրում եմ հանուն Հայաստանի և Արցախի վերադարձի․ Արմեն ՄանվելյանՆրանք խոստացան, բայց դրժեցին խոստումը, մենք չենք գնալու զիջումների ճանապարհով. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման. Վահե Հովհաննիսյան Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել Կարապետյան Խաբեբայի ձախողումը մետրոյում. Հրայր ԿամենդատյանԿրթությունը բարձր արժեքից վերածում են առևտրի գործիքի. Մենուա ՍողոմոնյանԻնչ ենք բերում գյուղատնտեսության մեջ. Հրայր ԿամենդատյանԵրեկ «ՀայաՔվե»-ի երիտասարդական թևը կազմակերպված բողոքի գործողություն իրականացրեց՝ ի պաշտպանություն Դավիթ Մինասյանի. Ավետիք ՉալաբյանԱզատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը Իմ կիրակիները և կիրակնօրյա պատգամը.Արշակ ԿարապետյանՀոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ ԿարապետյանԱհա, թե ինչ տեսք է ունենալու հաղթանակը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ ՈՒժեղ ՀայաստանՓոփոխության երթը75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից