Կորոնավիրուսից վարակվածների ու մահացածների թիվը այսօրվա դրությամբ
ՀասարակությունԱյսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 19,807,621-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից: Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 729,614 պացիենտ, բուժվել՝ 12,724,685: Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերը հասել է 5,149,723: Ըստ կայքի՝ մեր երկրում արձանագրվել է 40,185 վարակման ու 785 մահվան դեպք: