Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
ՀասարակությունՃանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ փոփոխության նպատակը ճանապարհային երթևեկության բարելավումն է։
2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։