Լրահոս
Կարևոր


Ուսումնական հաստատությունների վերաբացման մասին

Հասարակություն

Առաջիկա օրերին պարետատունը ներկայացնելու է ուսումնական հաստատությունների բացման սցենարների մանրամասները։ Հասկանալի է, որ բոլորն ուզում են գնալ դպրոց ու համալսարան, քանի որ դեմ առ դեմ ուսուցումը կրթության կազմակերպման լավագույն ձևն է։ Բայց ուսումնական հաստատությունների վերաբացումը մեծ ռիսկեր ունի։ Տարբեր երկրների փորձը ցույց տվեց, որ կորոնավիրուսը ժամանակավոր է նահանջում։ Գրեթե բոլոր երկրներում արձանագրվել են վիրուսի երկրորդ, երրորդ ալիքներ։ Հոնկոնգը որոշեց սեպտեմբերին դասերն անցկացնել հեռավար, քանի որ երկրում կորոնավիրուսի 3-րդ ալիքն է սկսվել։ Հետաքրքիր է Չեռնոգորիայի օրինակը։ Այս երկրում ուղիղ 45 օր կորոնավիրուսի ոչ մի դեպք չէր արձանագրվում։ Բայց հետո շատ մեծ բռնկում եղավ։ Հետևաբար, եթե սեպտեմբերի 1-ի նախօրեին Հայաստանում լինեն մի քանի տասնյակ դեպքեր, դա դեռևս չի ապահովագրում նոր բռնկումներից։

Կարելի է դիտարկել մի քանի տարբերակ։

Առաջին տարբերակն այն է, որ բոլոր ուսումնական հաստատությունները բացվում են։ Այս տարբերակը լավագույնն է, բայց այն շատ ռիսկային է։ Համալսարանները և քոլեջները բացելու դեպքում գլխավոր խնդիրը լինելու է տրանսպորտի հարցը։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում Երևանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ավտոբուսները լեփ-լեցուն են, կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են տրանսպորտի։ Եթե այդ իրավիճակը  լինի այս տարի, ապա մեկ շաբաթում վարակի դեպքերի սրընթաց աճ կլինի։ Հետևաբար՝ համալսարանները բացելու պարագայում Երևանի, Գյումրու, Վանաձորի ավտոբուսների թիվը պետք է կրկնապատկել, որպեսզի հնարավոր լինի ավտոբուսներում հեռավորություն պահպանել։ Բայց պարզ է, որ քաղաքապետարանները պարզապես չունեն այդքան տրանսպորտային միջոցներ և ռեսուրսներ։ Հետևաբար՝ համալսարանների պարագայում կարող է դիտարկվել միայն 2 տարբերակ։ Առաջին, դասի են գնում միայն առաջին կուրսեցիները, մյուսները սովորում են հեռավար։ Երկրորդ, բոլորը շաբաթական 2 օր դասի են գնում, մնացած օրերին սովորում են հեռավար։ Բայց այս դեպքում էլ համալսարաններում կարող է լսարանների խնդիր առաջանալ։ Ինչպե՞ս են առանձին կուրսերում ապահովելու հեռավորություն դասի ժամին։ Այսպիսով, համալսարանների տոտալ բացումն իրատեսական չէ։ Կարելի է դիտարկել արվեստի բուհերի, փոքր քաղաքների համալսարանների մասնակի բացման հարցը։

Դպրոցների պարագայում տրանսպորտի հարցը սուր չէ այն առումով, որ երեխաների մեծ մասը հաճախում են իրենց տանը մոտ գտնվող դպրոց, կամ ծնողներն իրենց ավտոմեքենաներով են երեխաներին տանում դպրոց։ Այդուհանդերձ, հատկապես ավագ դպրոցների և քոլեջների պարագայում շատ են հանրային տրանսպորտով երթևեկող աշակերտները։ Հետևաբար՝ մեծ քաղաքներում նորից կարող է տրանսպորտի խնդիր առաջանալ։

Տրանսպորտի խնդիրն ավելի թեթև է կրտսեր և միջին դպրոցների պարագաներում։ Այստեղ տրանսպորտով երթևեկող աշակերտների թիվը նույնիսկ Երևանում մեծ չէ։ Այսպիսով, նախարարությունը կարող է դիտարկել հիմնական դպրոցների և գյուղական դպրոցների բացման խնդիրը, քանի որ այս պարագայում տրանսպորտի խնդիրը շատ թեթև է։ Բայց այստեղ էլ հարցեր են առաջանում դպրոցի ներսում։ Ունենք դպրոցներ, որոնցում կան 30-35 հոգանոց դասարաններ։ Պարզ է, որ այդքան երեխա մեկ սենյակում նստեցնելը, այդքան երեխայի դպրոցում գտնվելու ընթացքը կառավարելը ռիսկային է։ Նույնիսկ, եթե դպրոցն ունենա ազատ դասարաններ, պատրաստ լինի կիսել դասարանները կամ պատրաստ լինի աշխատել երկհերթ, ո՞վ է վճարելու լրացուցիչ պարապող ուսուցիչներին։ Դա ահռելի մեծ գումար է լինելու։ Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի դպրոցականները շատ աշխույժ են, իրարից հեռավորություն պահելու սովորություն չունեն, ինչպե՞ս են ուսուցիչները կառավարելու այս երեխաներին՝ հատկապես դասամիջոցների ժամանակ, կամ դասերից հետո։

Միակ իրատեսական տարբերակը հետևյալն է։ Բացել 1-4-րդ դասարանները, ինչպես նաև 10-րդ դասարանը, քանի որ վերջինս նոր ձևավորվող դասարան է՝ առանձնացված ավագ դպրոցներում։ Ամեն օր դպրոց հաճախելու պայմանը կիրառել միայն առաջին դասարանցիների համար։ 2-4-րդ, ավագ դպրոցի 10-րդ դասարանները կարող են դպրոց գնալ շաբաթական 2-3 օր՝ հերթականությամբ, որպեսզի դպրոցում մեծ թվով աշակերտներ չլինեն։ Ներկայումս աշխարհի առողջապահական ոլորտի մասնագետները շրջանում բանավեճ կա մինչև 10 տարեկան երեխաների կողմից  վարակը տարածելու շուրջ։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ 10 տարեկան երեխաները վարակի տարածող չեն համարվում։ Կան նաև ավելի զգուշավոր տեսակետներ։ Սա է պատճառը, որ աշխարհի շատ երկրներում նախընտրում են բացել կրտսեր դասարանները։ Բացի այդ, ակնհայտ է, որ շատ դժվար է փոքր երեխաների հետ հեռավար աշխատելը։ Աշխատող ծնողների համար էլ կարևոր է, որ երեխան գնա դպրոց։

Ամեն դեպքում մեծ դասարանները պետք է կիսվեն։ Եվ այստեղ կարելի է դասաժամի տևողությունը կրճատելու միջոցով ապահովել, որ ուսուցիչները կարողանան աշխատել կիսված դասարանների հետ։ Կարևոր է նաև դասամիջոցները տարբեր ժամերի անել, որ աշակերտները միջանցքում կարողանան հեռավորություն պահել միմյանցից։ Խիստ պետք է սահմանափակվի նաև դպրոցում գտնվող ուսուցիչների թիվը։ Ուսուցիչները պետք է դպրոցում պարապեն իրենց աշակերտների հետ և խուսափեն միմյանց հետ սերտ շփումներից։

Մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցները կարող են գործել ամենօրյա ռեժիմով, եթե գյուղում չկան համավարակի բռնկումներ։ Ռուսաստանում մարտ-մայիս ամիսներին մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները շարունակում էին գործել։

Շատ բան կախված է այն բանից, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանում օգոստոսի վերջին տասնօրյակում։ Բայց պետք է հաշվի առնենք, որ մեր երեխաները տարածություն պահելու, դիմակներ կրելու հարցում լինելու են նույնքան անկարգապահ, որքան մեծերը։ Այս ամենը պետք է նախօրոք նկատի ունենանք, որպեսզի հետո աշակերտներին ու ուսուցիչներին չկարգենք իրավիճակի պատասխանատու։

Շարունակություն...

Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովՀայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ Հանձնած պետական գործիչ, 5 տառ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Գենոցիդային հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք Չալաբյան