Լրահոս
Կարևոր


Երբ տեսնում ես այլ երկրների ձեռքբերումները, հիմնական զգացողությունն այն է, որ մենք իրավունք չունենք հետ մնալու. Չալաբյան

Հասարակություն

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անցած երեք օրերը Արար հիմնադրամի թիմի հետ միասին ես գտնվում էի Աբու Դաբիում անցկացվող հեղինակավոր IDEX միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում: Այս ցուցահանդես է եզակի է իր ներկայացուցչականությամբ՝ տառացիորեն հազարավոր ընկերություններ հարյուրից ավել երկրներից երկու տարին մեկ գալիս են այստեղ՝ ներկայացնելու իրենց ձեռքբերումները, փորձի փոխանակման, և նաև շահավետ գործարքներ կնքելու:
 
Մենք այս անգամ գնացել էինք մեծ թիմով, և ինչպես արդեն մի շարք սեփական պրոդուկտներ էինք ներկայացնում, այնպես էլ ակտիվորեն ուսումնասիրում էինք մրցակիցներին և նրանց համանման զարգացումները: Մի քանի կարևոր դիտարկում՝
ա) Անոդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտը շարունակում է ակտիվ զարգանալ, բազմաթիվ երկրներ ցուցադրում են իրեն ձեռքբերումները այստեղ: Ցավոք, առաջատարների թվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք շարունակում են նոր և ավելի մահաբեր սարքեր ներկայացնել շուկա: Այս տարի հայկական տաղավարում ևս մի շարք ԱԹՍ-եր էին ներկայացված, ոմանք իրենց տեսակի մեջ բավական արդյունավետ, բայց մենք դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու՝ որպեսզի հասնենք և գերազանցենք շուկայի առաջատարներին:
 
բ) ԱԹՍ-երի զարգացմանը զուգահեռ, կատարելագործվում են նաև նրանց դեմ պայքարի մեթոդները՝ ռադարներ, օպտոէլեկտրոնային հետախուզման միջոցներ, ռադիոէլեկտրոնային խլացուցիչներ, լազերային և հրթիռային խոցման միջոցներ, և այլն: Այս ոլորտը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, հաշվի առնելով թշնամու առավելությունը ԱԹՍ-երում: Մենք արդեն ունենք մի շարք հետաքրքիր մշակումներ, սակայն առաջիկա տարիներին մեզ հսկայական աշխատանք է սպասում այստեղ ևս, խնդիրներն այստեղ անսպառ են:
 
գ) մեկ այլ հետաքրքիր զարգացում՝ դա մարտական տարատեսակ միջոցների շարունակող ավտոմատացումն է և խոցման ճշգրտության բարձրացումը, այնպես, որ դրանցից շատերը կառավարվեն հեռավորությունից, երաշխավորված խոցեն թիրախները, բայց զինվորը չգտնվի անմիջական կրակի տակ: Այն երկրները, որոնք դա ավելի արդյունավետ կանեն, էական առավելություն կստանան ապագա մարտադաշտում, և կխնայեն բազմաթիվ մարդկային կյանքեր: Այստեղ էլ մենք ունենք արդեն որոշակի մեկնարկային առաջընթաց, բայց նմանապես շատ մեծ աշխատանք կա առջևում:
 
Բոլոր այս ուղղություններով մեր հիմնադրամը գործընկերների հետ միասին անցած տարիներին ակտիվ ներդրումներ է կատարել, և դրանց մասշտաբը շարունակ աճում է: Երբ տեսնում ես այլ (ներառյալ թշնամական) երկրների ձեռքբերումները, հիմնական զգացողությունն այն է, որ մենք իրավունք չունենք հետ մնալու, խեղճ լինելու, արդյունքում վախենալու՝ ընդհակառակը, պետք է ի մի բերենք մեր ուժերը, օրնիբուն աշխատենք, և ձգտենք մեր գերակա ուղղություններում առնվազն հավասարվել լավագույններին:
 
Համոզված եմ, որ դա մեզ սպասում է առջևում, և տեղ-տեղ արդեն սկսել է իրականություն դառնալ: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին, որոնք այս օրերին իմ հետ էին այս կարևոր ցուցահանդեսում, և որոնք այսօր հետևողական աշխատում են՝ զարգացնելու հայկական ռազմական արդյունաբերությունը և մեր հավաքական մարտական կարողությունները:

ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանՈւրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. ՓաշինյանՀունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ Ալեքսանյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Մերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ ԿարապետյանԳոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել