Ցերեկային ժամերին արևի տակ մնալը վտանգավոր է. եղանակի տեսություն
ՀասարակությունՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 8-10-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
