Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու կիսվել է 2 մասի
ՀասարակությունՀորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիավորվել: Ինչպես տեղեկացնում է«Reuters» գործակալությունը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Հնդկաստանի Կերալա նահանգում «Air India»–ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Օդաչուների խցիկն ու ինքնաթիռի ճակատային մասն ամբողջությամբ վնասվել են։ Օդանավի բեկորները ցրվել են թռիչքուղում։
Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը Կերալա է հասել Դուբայից։ Օդանավում եղել է 170-ից մինչև 194 մարդ։ Տվյալները ճշտվում են։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների ու շտապօգնության բրիգադները։
Փրկարարական գործողություն է իրականացվում: