Լրահոս
Կարևոր


Տեղի ունեցավ «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը

Հասարակություն

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ  քաղաքագիտության դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի շնորհանդեսը:

 

Գիրքը համապարփակ ձևով ամփոփում է անվտանգային և պաշտպանական հարցերը ժամանակակից հակամարտություններում: Այն քննում է տեսական խնդիրներ և մի շարք երկրների փորձի ուսումնասիրության միջոցով ներկայացնում անվտանգության համապարփակ մոտեցման ձևավորման ու զարգացման պատմությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի պաշտպանության և անվտանգության համապարփակ համակարգի որոշ ասպեկտների զարգացմանը, որոնց տեղակայումը կպահանջի խորը փոփոխություններ պետական ​​կառույցներում և հանրության մեջ։  Գիրքը անդրադառնում է նաև հիբրիդային պատերազմի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև ժամանակակից պատերազմների տրանսֆորմացիաներին, որոնք տեղի են ունենում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։

 

Գրքի հեղինակը՝ Հրաչյա Արզումանյանը, իր խոսքում նշեց, որ գիրքը լույս չէր տեսնի  առանց շահագրգիռ անձանց և կազմակերպությունների լայն շրջանակի մասնակցության և աջակցության։ Այնուհետեւ ավելացրեց. «Ուրախություն է տեսնել, որ հայ հանրությունը ձգտում է արձագանքել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ փորձելով դասեր քաղել հայոց պետականության անցած ճանապարհից։ Այս առումով գիրքը հանրության լայն շրջանակների ջանքերի ու հույսերի արդյունք է՝ Հայաստանի անվտանգությանը համակողմանի մոտեցման հաստատման ճանապարհին։ Ճանապարհ, որը ենթադրում է ներուժի և հնարավորությունների միավորում  ողջ հայ ժողովրդի կամքի շնորհիվ»:

 

«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանն իր խոսքում նշեց. «Մեր գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում գրահրատարակչությունը»։ Երբ «Կողբ» հիմնադրամում ծանոթացանք Հրաչյա Արզումանյանի գրքին,  ուրախությամբ պատրաստակամություն հայտնեցինք հրատարակել և տարածել այն, քանի որ նմանատիպ գրքերը օգնում են վերաիմաստավորել Հայաստանի քաղաքական պատմությունն ու անցած ճանապարհը՝ այդպիսով ուրվագծելով նաեւ հնարավոր համակարգային լուծումները»։

 

«Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» ՀԿ նախագահ Արման Պողոսյանն իր ելույթում նշեց, որ հայ հանրությանը անվտանգային մարտահրավերներին եւ հնարավոր պատերազմին նախապատրաստելու մասին մտքերը ի հայտ եկան 2020 թ.-ի պատերազմից հետո, որին ինքը ևս մասնակցել է։ Ըստ նրա՝ անվտանգության համապարփակ մոտեցման մշակումը կենդանի գործընթաց է, և 2022 թ.-ի ընթացքում մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ միասին նրանք արշավներ են սկսել այդ ուղղությամբ, նկարահանել ֆիլմեր, անցկացրել բազմաթիվ բանախոսություններ, զորավարժություններ և այլ միջոցառումներ։

«2021 թ.-ին ստեղծեցինք  «Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարելու համար հրավիրեցինք պարոն Արզումանյանին։ Կենտրոնի շրջանակներում մշակվում են բեկումնային գաղափարներ և մոտեցումներ, այդ թվում՝ պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտում։ Հենց այս միջավայրում էլ առաջացավ անվտանգության հարցերի համապարփակ մոտեցման անհրաժեշտության գիտակցումը, որի մշակումն ի վերջո հանգեցրեց «Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գրքի ի հայտ գալուն»,- ասաց Արման Պողոսյանն իր խոսքում։

Արման Պողոսյանը հավելեց, որ շարունակելու են ջանքեր գործադրվել հայ հանրության և Հայաստանի պաշտպանության և անվտանգության համար պատասխանատու պետական ​​կառույցների միջև կապեր հաստատելու ուղղությամբ։

 

«Հորիզոններ. համապարփակ մոտեցում ազգային անվտանգության կերտմանը» գիրքը կարող եք ձեռք բերել առցանց Liooli.am հարթակից:

Нет описания.


Нет описания.

Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանՈւրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. ՓաշինյանՀունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ Ալեքսանյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Մերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով Պիկասոյի գլուխգործոցը կխաղարկվի 100 եվրոյով. վիճակախաղը, որտեղ ներկայացված է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ նկարը, իրարանցում է առաջացրելԳոհար Ղումաշյանին Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխել են դատարանԼավրովի հետ հեռախոսազրույցում Ֆիդանը առաջարկել է Ստամբուլի հարթակը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համարՔՊ-ն մեր ազգին բերեց պետականաքանդ հոգեբանություն․ Արշակ ԿարապետյանԻնձ համր Աստծո պարգեւ է «Ռեալում» խաղալը. Մբապե էշ-էշ ելույթ մի ունեցեք , դուք միջազգային ՉՄՈ եք․ Արշակ ԿարապետյանԳոհարին տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան. Ալիկ Ալեքսանյան76-ամյա Ալլա Պուգաչովան կարճ կիսաշրջազգեստով լուսանկար է հրապարակել «Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)