Լրահոս
Կարևոր


Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման կապակցությամբ

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը, որ իրականացնում է Ադրբեջանը, լուրջ մարտահրավեր է ոչ միայն իր պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի համար, այլև Հայաստանի և սփյուռքի, Ռուսաստանի և ողջ միջազգային քաղաքակիրթ հասարակության համար:

Բաքվի գործողությունները, որոնք քողարկվում են, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» անվան տակ, նպատակ ունեն արտաքսել հայերին իրենց պատմական հողերից, որը նրանց հայրենիքն է հայկական էթնոսի ստեղծումից հազարավոր տարիներ ի վեր: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որի այլնտրանքը, ըստ ադրբեջանական ռեժիմի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ստիպողական գոյակցությունն է Ադրբեջանի կազմում: Դա նաև շանտաժ է Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ, որոնք Ադրբեջանի հետ միասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր են: Այդ քաղաքականությունը նաև կարելի է բնութագրել որպես պետական հանցագործություն, որը պետք է համապատասխան միջազգային գնահատականի արժանանա: Կատարվածը լուրջ փորձություն է նաև Ռուսաստանի համար, որի հակառակորդներն ամեն կերպ ջանում են նրա դեմ երկրորդ ճակատ բացել, այս անգամ արդեն Հարավային Կովկասում՝ հաշվի առնելով, որ հենց ռուսական խաղաղապահներն են այսօր ապահովում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Մենք աջակցում ենք Արցախի ժողովրդին, ովքեր դիմակայում են շրջափակման ծանր պայմաններին: Նրանք բազմիցս և հաստատակամորեն հայտարարել են իրենց նախնիների հողի վրա, իրենց պատմական հայրենիքում ազատ ապրելու անքակտելի իրավունքի մասին: Գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարական և լեգիտիմ կամարտահայտությունը բարձրագույն արժեք է:

Ղարաբաղի հարցը ոչ միայն արցախցիների գոյատևման, այլև ողջ հայության ապագայի հարցն է: Ուստի այսօր կենսական անհրաժեշտություն ենք համարում ամբողջ աշխարհի հայության աննախադեպ միավորումն Արցախի շուրջ՝ հանուն Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության օրինական իրավունքի պաշտպանության, ընդդեմ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ իրականացվող ցեղասպան քաղաքականության: Միջազգային իրավունքի աղբյուրները և հենց իրավական տրամաբանությունը հուշում են, որ իրենց կամքին հակառակ օտար պետության տիրապետության տակ գտնվող ժողովուրդների տարածքները չեն համարվում այդ պետությունների տարածքի անբաժանելի մասը: Մենք կոչ ենք անում սփյուռի յուրաքանչյուր հայի, անկախ իր ապրելու երկրից և զբաղմունքից, բացատրական աշխատանք տանել բարեկամների, գործընկերների և հարևանների շրջապատում,՝ ուշադրություն հրավիրելով խնդրի վրա, որը լռության է մատնվում՝ Ադրբեջանի հետ նավթագազային համագործակցության պատճառով: Չնայած դրան՝ ՄԱԿ կանոնադրության և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի համաձայն, պետության կողմից իրավահավասարություն և ինքնորոշում պահանջող ժողովուրդների նկատմամբ բռնաճնշումներ գործադրելն այդ ժողովուրդներին իրավունք է տալիս դիմադրել և միջազգային հանրությունից օգնություն խնդրել:

Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի հայերի միությունը դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ երկրներին, նրանց ուշադրությունը հրավիրելով հայերի, այդ թվում՝ երեխաների, նկատմամբ Բաքվի իշխանությունների վարած մարդատյաց քաղաքականության և Բաքվի ռեժիմի կողմից միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ կանոնադրության ոտնահարման վրա:

Ավելնորդ չէ նշել, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանը, անկախություն հռչակելով, իրեն հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1920թթ) իրավահաջորդը, որի կազմում Ղարաբաղը չի եղել: Դրանով իսկ ի չիք են դարձել խորհրդային բոլոր կուսակցական-կառավարական ակտերը, որոնցով Ղարաբաղի հայերին պարտադրվել է ինքնավարություն՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս է եկել Ադրբեջանական ԽՍՀ կազմից 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հնրաքվեի արդյունքում, Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի ԱՊՀ նպատակների և սկզբունքների մասին հռչակագրի ընդունումից առաջ: Հետևաբար, մեր ձայնը պետք է ավելի բարձր հնչի՝ ամբողջ աշխարհի բարի կամքի մարդկանց ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա և շեշտադրելով, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի մասին չէ, այն ոչ թե տարածքային ամբողջականության, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյաբանական, կյանքի և ինքնորոշման հարց է (ի դեպ, միջազգային իրավունքի շրջանակներում առկա նախադեպերով լուծում ունեցող): Լեռնային Ղարաբաղի համար կենսական անհրաժեշտություն է Ադրբեջանի կազմից դուրս լինելը՝ հանուն ժողովրդի փրկության: Դրա ակնառու ապացույցը Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն է, հայերի և հայկական ամեն ինչի նկատմամբ ատելությունը, որը դպրոցական նստարանից ներարկվում է ադրբեջանի ժողովրդի գիտակցության մեջ:

Մենք՝ որպես Ռուսաստանի քաղաքացիներ,  կոչ ենք անում ռուսաստանյան ղեկավարությանը, առավել ակտիվացնել գործուն դիվանագիտական ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման և հետագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի կողմից անվերապահ իրագործելու նպատակով:

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությանն իր գործողություններում կհաջողվի հասնել խելամիտ և արդյունավետ հավսարակշռության՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը ապահովելու, Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, բոլոր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման,  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար, առանց տուրք տալու Ալիևի ոտնձգություններին և աճող ախրժակին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ սեփական պարտավորությունները անվերապահորեն կատարելու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու համար:

Հաշվի առնելով  Արցախի շարունակվող շրջափակումը, ինչպես նաև ապագայում դրա կրկնությունը բացառող  գործուն մեխանիզմների բացակայությունը՝ Ռուսաստանի հայերի միությունն անհրաժեշտ է համարում ակտիվացնել մարդասիրական բնույթի համաձայնեցված և համակարգված հասարակական ջանքերը՝ ուղղված Արցախի բնակչությանը՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:

Մենք կոչ ենք անում Ռուսաստանի մեր բոլոր հայրենակիցներին՝ չտրվել հնարավոր սադրանքներին, այսրոպեական զգացմունքներին, գնահատականներում ցուցաբերել զսպվածություն, գործողություններում՝ նպատակասլացություն, որպեսզի կարողանանք մեղմել հայ ժողովրդի ապագայի համար պայքարի առաջնագծում կանգնած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զրկանքները:

 

18 հունվարի, 2023 թվական

Մոսկվա

Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ