Գագիկ Ծառուկյանի հետևողականության ու սրտացավության շնորհիվ է Ծաղկաձորն այսօր Ծաղկաձոր, որտեղ մարզվում են աշխարհահռչակ մարզիկներ....
ՀասարակությունԱրսեն Մնացականյանը գրում է.
Ամեն օր հայկական մամուլում հայտնվում է մի «դարակազմիկ» նյութ, իր հիմարության մեջ մի կատարյալ ավանակ գաղափար որի հեղինակը իրեն պարտավոր է զգում այն հրապարակել:
Ամեն օր հայկական մամուլում հայտնվում է մի «դարակազմիկ» նյութ, իր հիմարության մեջ մի կատարյալ ավանակ գաղափար որի հեղինակը իրեն պարտավոր է զգում այն հրապարակել:
Oragir.news լրատվականի մի սարսափելի գիտունիկ լրագրող ոչ տարել, ոչ բերել է, գրել է, թե Գագիկ Ծառուկյանը չի՞ տեսնում, որ անձյուն ձմեռ է, թող Ծաղկաձորում ձյուն ապահովեր, որ տուրիզմը չքներ: Իհարկե ինքնին ողջունելի է, որ լրագրողը Ծառուկյանի անձի նկատմամբ նման բարձր նշաձող ունի, բայց համաձայնեք երկնքից ձյուն իջեցնելը միայն աստվածային շնորհ է: Իսկ ինչ վերաբերում է արհեստական ձյուն ստեղծող սարքերին, ապա լրագրողի չափ խելք, ուղեղ ու ինֆորմացիա հաստատ ճոպանուղին շահագործողներն ունեն: Ուրեմն դրանք ձեռք բերելը արդարացված չէ, ցանկալի արդյունք չեն ապահովում: Եթե ներդրումների մասով է ասում, ապա ճոպանուղին շահագործողներն այնքան տարեկան ներդրում են կատարում, որ դրա շնորհիվ Ծաղկաձորն այսօր Ծաղկաձոր է: Դրա մասին միայն ասելով չէ, մարդիկ գնում տեսնում են այդ ներդրումների արդյունքը:
Մի շփոթեցնող թիվ էլ էր լրագրողը հորինել, թե բա ճոպանուղու գինը թանկացրել դարձրել են 11 հազար: Այ լրագրող կոչեցյալ, դու չգիտե՞ս, որ դա պրոֆեսիոնալ մարզիկների համար է, ովքեր միանգամից ճոպանուղու 10 մուտքի տոմս են վերցնում, 10 հատ մուտքը՝ 11.000, իսկ 30 մուտքն ընդհանրապես 13.000 դրամ է: Ահա այսպիսի ճկուն քաղաքականույթուն է ճոպանուղու տնօրինությունը վարում: Իսկ սովորական այցելուն վճարում է իր 3000 դրամը և օգտվում ճոպանուց: Եթե ԱՊՀ-ի հետ եք համեմատում, ուրեմն գրեք նաև, որ Ծաղկաձորի ճոպանուղին իր կլասսով մի քանի գլուխ բարձր է ԱՊՀ մյուս ճոպանուղիներից: Ի՞նչ զառանցանքներ եք շարադրել...