Լրահոս
Կարևոր


Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. «Եռակի լավագույն» Ամերիաբանկի նոր մրցանակը

Հասարակություն

Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում։

Հաղթողներն ընտրվել են` հաշվի առնելով գործարքների ծավալը, շուկայում մասնաբաժինը, համաշխարհային ծածկույթը, հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային փոխարժեքները և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Global Finance ամսագրի կողմից կարևորվել են նաև բանկերի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ընկերությունների ղեկավարների և ՏՏ ոլորտի փորձագետների կարծիքները:

«Վերջին չորս տասնամյակի համար գնաճի աննախադեպ տեմպը կտրուկ ավելացրել է արտարժույթի շուկայի անկայունությունը։ Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն գործընկերոջ ընտրությունն այժմ, առավել քան երբևէ, կարևոր է», – նշել է Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: «Այս մրցանակը շնորհվում է այն բանկերին, որոնց արտարժութային գործառնություններ իրականացնող ստորաբաժանումներն այս փոփոխվող շրջանում իրենց հաճախորդների համար ապահովել են ճիշտ ուղղորդում և արդյունավետություն»:

 «Մենք շատ ուրախ ենք ստանալ այս մրցանակը, որը վկայում է մեր բարձր արդյունավետության, արտարժութային շուկայում պրոակտիվ դերակատարման և գրանցած զգալի աճի մասին: Սա նաև մեր` արտարժութային գործունեությունն ընդլայնելու և բարելավելու շարունակական ջանքերի, հաճախորդներին արտարժույթի փոխարկման լավագույն լուծումներ տրամադրելու ձգտման ճանաչումն է»,- նշել է  Ամերիաբանկի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

«Արտարժույթ փոխարկող լավագույն բանկ» մրցանակը վերջին համալրումն է 2022 թվականին Ամերիաբանկին տրված մրցանակների տպավորիչ ցանկում: Ավելի վաղ Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրերի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից ճանաչվել էր  տարվա «Լավագույն բանկը»  Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Սպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանՈւրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա ՂուկասյանՀակակոռուպցիոն դատարանից՝ հիմաԿադրեր Հակակոռուպցիոն դատարանից, որտեղ այս պահին քննվում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցըՈվ ասում է՝ թող այս մեկը, այն մեկը հարկ չվճարի, նա ասում է՝ թող դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ չլինի, բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչ, 16 մլն-ի ծրագիր չլինի. ՓաշինյանՀունիսի 7-ին՝ նաև ձեր պայքարի շնորհիվ, մենք կունենանք Ուժեղ Հայաստան՝ իրական արդարադատությամբ. Ալիկ Ալեքսանյան95 տոկոսով վստահ եմ․ Ռոնալդոն կանխատեսել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ում Մերօրյա վախկոտ Նազարը չի գիտակցում, որ իր ահաբեկումներն այլևս չեն աշխատում. արժանապատիվ մարդիկ թքած ունեն վախերի վրա․ Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով