Լրահոս
Կարևոր


Մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդները կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հումանիտար աղետն Արցախում

Հասարակություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները եւ համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները տարածել են հայտարարություն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի։ Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ եւ անհապաղ գործողությունների կոչ են անում.

«2022 թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը փակեցին Հայաստանն Արցախին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Մինչեւ շրջափակումը միջանցքն օգտագործվում էր կենսական նշանակության պարագաներ, այդ թվում՝ սնունդ եւ դեղորայք հասցնելու համար: Այս շրջափակումն ինքնին ստեղծում է հումանիտար աղետ: 

Դեկտեմբերի 13-ին, օգտվելով աշխարհի անտարբերությունից, Ադրբեջանը դադարեցրեց նաեւ գազամատակարարումը, ինչը տեղի բնակչությանը կանգնեցրեց ցրտահարության անմիջական վտանգի առաջ: 

Այժմ Արցախում ծավալվող իրադարձությունները մեզ հիշեցնում են Սրեբրենիցայի ողբերգությունը 1995 թվականին: Հազարավոր մարդիկ զոհվեցին, երբ նմանատիպ սադրանքներին ժամանակին չարձագանքելը եւ միջազգային խաղաղապահների ընդհանուր անգործությունը հանգեցրեցին խաղաղ բնակչության զանգվածային սպանդի, որն էլ հետագայում հայտնի դարձավ իբրեւ Սրեբրենիցայի ցեղասպանություն: Սա չպետք է տեղի ունենա Արցախում, հատկապես երբ կան դա կանխելու հայտնի միջոցներ։ 

Ադրբեջանական ուժերի գործողությունները եվրոպական մայրցամաքում էթնիկ զտումների, ցեղասպանության փորձ են, եւ դրանց պետք է վերաբերվել հենց այդպես՝ առանց ներողամտության: Միջազգային հանրության կողմից արագ եւ միասնական արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի կառավարությունը միայն կհամոզվի, որ կարող է շարունակել գործել բացարձակ անպատժելիության պայմաններում եւ իրենց գործողությունների համար առանց որեւէ հետեւանքի:

Պատմությանը հայտնի են մի քանի օրինակներ, թե ինչի կարող է բերել զսպող մեխանիզմների նման վտանգավոր բացակայությունը: Դրանցից մի քանիսը դեռ թարմ եւ ցավոտ են մեր հիշողության մեջ, ինչպես 1994 թ. Ռուանդայի ցեղասպանության ժամանակ թութսի էթնիկ խմբի ողբերգական ճակատագիրը:

Արցախում անհապաղ պետք է կազմակերպվի միջազգային մարդասիրական ավիափոխադրում` սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնելով տեղի բնակչությանը եւ տարհանելով նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում: Նրանց թվում են նաեւ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, եւ որոնց անհրաժեշտ է շտապ բուժօգնություն, որը շրջափակման պատճառով չի կարող պատշաճ կերպով տրամադրվել։

Բոլոր անհրաժեշտ միջոցներով պետք է վերջ տալ Արցախի անօրինական շրջափակմանը: Պետք է վերականգնվի Արցախի կապը Հայաստանի եւ մնացած աշխարհի հետ: Հայերն այս հողում ապրել են հազարավոր տարիներ եւ չպետք է ենթարկվեն էթնիկ զտման։

Միեւնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը փակ է, մարդասիրական ավիափոխադրումները պետք է օգնեն տեղի բնակչությանը գոյատեւել: Ստեփանակերտում արդեն կա գործող օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Սա որեւէ լրացուցիչ ջանք չի պահանջի միջազգային հանրությունից, բացի օդային միջանցքի ու դրա անվտանգության ապահովումը: 

Սա արդեն հաջողությամբ իրականացվել է նախկինում: 1948 թ. ճգնաժամ սկսվեց Բեռլինում, որը բաժանվել եւ վերահսկվում էր Դաշնակցային ուժերի եւ Խորհրդային զորքերի կողմից: Քանի որ Ստալինը փորձում էր մեկուսացնել քաղաքը եւ սովի մատնել՝ զրկելով այն սննդից, ջրից եւ էլեկտրաէներգիայից, միակ կապն օդային միջանցքներն էինք, որոնք օգտագործվում էին ԱՄՆ զորքերի կողմից՝ բեռներ հասցնելու համար մեկուսացված հատվածներ: 

Օդային փոխադրումների կազմակերպումն ու Արցախի բնակչությանն օգնության ձեռք մեկնելն անմիջականորեն համապատասխանում է «Պաշտպանելու պատասխանատվություն» իրավական դոկտրինին (R2P), որը սահմանում է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում միջամտելու եւ համապատասխան հավաքական գործողություններ ձեռնարկելու, եթե առանձին պետության բնակչությունը բախվում է ցեղասպանության վտանգի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների եւ մարդկության դեմ հանցագործությունների։ Այս գլոբալ քաղաքական եւ իրավական պարտավորությունը հատուկ նախագծված է նման իրավիճակները կանխելու եւ լուծելու համար, որն էլ պետք է կիրառվի այս դեպքում:

Մենք զուգահեռներ ենք անցկացնում 1948 թ. Բեռլինի ճգնաժամի եւ այսօրվա իրավիճակի միջեւ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքական առաջնորդներն սկսեցին բարձրաձայնել՝ «Այլեւս երբեք» արտահայտությունը։ Թերեւս հաճելի է կրկնել այս արտահայտությունը, բայց այն այդպես էլ կմնա զգացմունքային մակարդակում, քանի դեռ չկան որոշակի շոշափելի գործողություններ՝ այն իրագործելու համար: Արցախը հնարավորություն է ողջ աշխարհի համար՝ կանխելու ժամանակակից ցեղասպանությունը, քանզի դա չանելու հետեւանքները չափազանց սարսափելի կլինեն նույնիսկ դիտարկելու համար:

2022 թ. դեկտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները շատ պարզ բացահայտեցին Ալիեւի կառավարության իրական մտադրություններն արցախահայության նկատմամբ։ Փորձելով նրանց ուժով դուրս քշել իրենց հողից եւ ձախողելով, կամ ինչպես  ինքն է ասել՝ «շան պես հետապնդելով Արցախի բնակչությանը»՝ նախագահ Ալիեւն այժմ ավելի քան պատրաստ է նրանց ենթարկել ցրտահարության եւ սովի: Չի կարելի դա թույլ տալ նրան, ոչ էլ կարելի է նրան տալ որեւէ իրավունք ղեկավարելու արցախահայությանը,  քանի որ նա արդեն դրսեւորել է նրանց մասին մտահոգության բացահայտ բացակայություն:

Հիտլերի օրինակը մի քանի նորագույնների հետ միասին պետք է սովորեցներ մեզ, որ բռնապետներին հնարավոր չէ հանդարտեցնել: Նրանք հասկանում են միայն հաշվետու լինելու լեզուն։ Որքան արագ լինի միջամտությունը, այնքան ավելի քիչ ուժ կպահանջվի նրանց ծրագրերը տապալելու համար: Ապարդյուն է բռնապետին աղերսելը կամ համբերատար սպասելը, որ նա կփոխի իր միտքը․ ընդհակառակը, դա կքաջալերի  նրան երկարաձգելու նրանց տառապանքը, ում հետապնդում է: Նախագահ Ալիեւին պետք է կանգնեցնել, եւ աշխարհի պատասխանատվությունն է անել դա րոպե առաջ»:

Հայտարարությունն ստորագրել են.

Ֆարթուն Ադան

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն

Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ 

Ջամիլա Աֆղանի 

2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Խաղաղության եւ ազատության Աֆղանստանի կանանց միջազգային լիգայի նախագահ 

Մարգարիտ Բարանկիցե

2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան հիմնադիր

Լեյմա Գբովե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Աֆրիկայի «Գբովե» խաղաղության հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ, 2011 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Լորդ Արա Դարզի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար 

Միրզա Դինայի

2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր 

Շիրին Էբադի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր, 2003 թ. Խաղաղության Նոբելյան դափնեկիր

Իլվադ Էլման

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի ծրագրերի տնօրեն

Ջուլիեն Լուսենգե

2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր

Մերի Ռոբինսոն

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ

Էռնեստո Սեդիլյո 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Փոլ Փոլման 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն

Թոմ Քաթինա 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ

Բեռնարդ Քուշներ

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, Ֆրանսիայի արտաքին գործերի եւ առողջապահության նախկին նախարար

Դելե Օլոջեդե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գրող, խմբագիր եւ հրատարակիչ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանՈւրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն Վարդանյան