Լրահոս
Կարևոր


Վանեսքեհյանի իրավապաշտպանն ահազանգում է՝ գլխավոր դատախազը պետք է անհապաղ հանձնարարի, և դադարեցվեն քննիչի լիազորությունները

Հասարակություն

Դեռ օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ, մեր տեղեկությունների համաձայն, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ: Նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել էր չափազանց «ջերմ» վերաբերմունքի և ստացել լուրջ մարմնական վնասվածքներ:

Այսօր Մեդիա կենտրոնում թեմայի առնչությամբ տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Բանախոսը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր. քանդակագործի փաստաբաններն, ավաղ, ներկա գտնվել չկարողացան:

Արթուր Սաքունցը ներկայացրեց Էդուարդ Վանեսքեհյանի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ սկսելով ամենասկզբից: «Նոյեմբերի 19-ի գիշերը Էդ. Վանեսքեհյանը կնոջ հետ մոտեցել է իրենց տան բակին՝ մեքենան կայանելու: Այստեղ նշեմ, որ Վանեսքեհյանն այդ օրը հանդիպել է ընկերոջը, մի փոքր գինովցած է եղել, այդ վիճակում ղեկին չի նստել, խնդրել է կինը վարի մեքենան: Իրենց տան մոտ հավաքված է լինում մարդկանց խումբ, նաև ոստիկանության աշխատակիցներ. հարևան տներից մեկում աղմուկ-աղաղակի հետ կապված մարդիկ դժգոհություն են ունենում: Իրենց մեքենայի կայանման տարածքը զբաղված է լինում, ազդանշաններ են տալիս, լուսարձակները միացնում, որպեսզի մեքենայի տեղն ազատեն: Մեկը մոտենում է, սկսում են խոսել, ոստիկաններ են մոտենում, որ հանդարտեցնեն, միջադեպ տեղի չունենա: Հանդարտեցնում են և հեռանում: Երկրորդ անգամ են մոտենում ոստիկանները, լիովին այլ խոսակցություն է տեղի ունենում: Նախ փորձում են այլ տոնով խոսել, հրմշտում են կնոջը: Ի դեպ, ոստիկանների վրա ամրացված տեսախցիկներում դա ամրագրվում է, բայց զարմանալիորեն երկու հոգու մոտ վերծանված տեսաձայնագրություններից մեկը 15 րոպե է, մյուսը՝ 16: Սա զարմանալի է, քանի որ տեսաձայնագրությունը պետք է ամբողջական լինի»,-նշում է Սաքունցը:

Շարունակում է՝ ոստիկաններից մեկը հրում է քանդակագործի կնոջը, նա վնասվածքներ է ստանում: «Այդ ժամանակ Էդ. Վանեսքեհյանը, բնականաբար, արձագանքում է, թե այս ինչ եք անում, հայհոյում է ոստիկանության աշխատակիցներին: Սա կա վերծանված արձանագրության մեջ: Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցնում Վանեսքեհյանին և տեղափոխում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ, ձեռնաշղթաները ձեռքին, վերարկուն գցում են գլխին, և սկսվում են բռնությունները: Սկսվում է ծեծ ու ջարդ»,-նշում է իրավապաշտպանը: Ընդգծում է՝ բոլոր վնասվածքներն արձանագրված են բժշկական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի մեջ: Օրինակ՝ Վանեսքեհյանի երկու ականջաթաղանթները պատռվել են ոստիկանության գործողության ընթացքում:

Այնուհետև նոյեմբերի 19-ին անձի վերաբերյալ ձերբակալման երկու որոշում է կայացվում: Սաքունցի խոսքով, իբր Վանեսքեհյանը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրել: «Քննիչի որոշմամբ՝ ոստիկանության հինգ աշխատակից տուժող է ճանաչվել: Վանեսքեհյանի վնասվածքների հետ կապված անմիջապես քրեական գործ չեն հարուցում, կինը հաղորդում է ներկայացնում, քննիչը չի ընդունում: Նոյեմբերի 20-ին Վանեսքեհյանին տեղափոխում են ՁՊՎ, այնուհետև առողջական վիճակը վատանում է, տեղափոխում են Արաբկիր ԲԿ՝ փաստաբանի պահանջով: Հիվանդանոցում բժիշկն ասում է, որ նա պետք է ստացիոնար բուժում ստանա, քննիչը հակադարձում է, թե տեղափոխեք ՁՊՎ, այնտեղ բժիշկ կա: Ի դեպ, երբ քննիչն ասում է, թե քաղաքացուն տեղափոխեք ՁՊՎ, փաստաբանը զանգահարում է ՄԻՊ թեժ գիծ, և միայն ՄԻՊ-ի միջամտությամբ Վանեսքեհյանին թույլ են տալիս մնալ հիվանդանոցում, այնուհետև Արաբկիր ԲԿ-ից տեղափոխում են Մխիթար Հերացու հիվանդանոց»,-ասում է նա:

Ըստ Սաքունցի, բավականին անփույթ են կազմված փաստաթղթերը, քննիչի կողմից որևէ տեղ չի նշվում, որ Վանեսքեհյանը Ֆրանսիայի քաղաքացի է, չէ՞ որ դա նշանակում է՝ անձին ձերբակալելուց հետո 24-ժամվա ընթացքում դեսպանատանը պետք է հայտնեին, որ իրենց քաղաքացին ձերբակալված է: «Տուժող են ճանաչվում ոստիկանները, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվում նրանց նկատմամբ, նաև Վանեսքեհյանի նկատմամբ, բայց մինչ օրս եզրակացությունը չկա: Քրեական գործը պետք է անհապաղ հարուցվի վնասվածքների մասով՝ անկախ նրանից՝ բողոք կա, թե ոչ: Ոստիկանների ցուցմունքների մեջ, Վանեսքեհյանի վնասվածքների մասով, հակասություն կա: Ոմանք ասում են, որ Վանեսքեհյանն ինքն է վնասվածքներ ստացել՝ բաժին տեղափոխվելու ճանապարհին գլուխն այս ու այն կողմ խփելով, իսկ ոստիկաններից մեկն էլ ասում է՝ չեմ տեսել, որ վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մուտք գործելուց առաջ»,-նշում է իրավապաշտպանը: Հիշեցնում է՝ Մարտի 1-ի գործերով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձևը հստակ ասում է՝ միայն ոստիկանության ցուցմունքներով անձի նկատմամբ քրեական մեղադրանքն անհիմն է:

Դեկտեմբերի 5-ին Էդ. Վանեսքեհյանը դուրս է գրվում հիվանդանոցից, նույն երեկոյան տեղափոխում են Արաբկիրի բաժին: Դատարանը որպես խափանման միջոց կիրառում է կալանքը: Այն բողոքարկվելու է փաստաբանների կողմից: «Ոստիկանության հինգ աշխատակից՝ երկու պարեկ և Քրեական հետախուզության ոստիկանության աշխատակիցներ, պարեկները ներկա են եղել այդ ապօրինությանը, իսկ բռնությունները գործադրել են Քրեական հետախուզության աշխատակիցները. քննիչը, դատախազը, դատավորը և հիմա արդեն ՔԿՀ-ն ուղղված են Էդ. Վանեսքեհյանին մեղավոր ճանաչելուն և ճնշելուն: Իսկ Էդ. Վանեսքեհյանը չի դիմադրել, բռնություն չի կիրառել ոստիկանների նկատմամբ: Բռնություն են կիրառել իր կնոջ նկատմամբ, նա, այո, հայհոյել է, բայց դրա համար վարչական պատասխանատվություն է կիրառվում: Հիմա պահանջը հետևյալն է՝ գլխավոր դատախազը պետք է անհապաղ հանձնարարի, և դադարեցվեն քննիչի լիազորությունները, քրեական հետապնդում սկսվի հանցագործության կոծկման հիմքով, ոստիկանների գործառույթները պետք է կասեցվեն և այլն: Բոլորի հանդեպ քրգործեր պետք է հարուցվեն: Այս պահին մյուս կարևոր հարցը Էդ. Վանեսքեհյանի խափանման միջոցի փոփոխության հարցն է, նա չպետք է գտնվի կալանքի տակ»,-եզրափակում է Արթուր Սաքունցը:

Լուսինե Առաքելյան

Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանՈւրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ինԺողովրդի քվեն որպես շրջադարձ. Հունգարիայի փորձը և փոփոխության բանաձևը Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը․ Աբրահամյան Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԻշխանության երկարաձգման գինը. երբ ժողովրդավարությունը վերածվում է կառավարման իմիտացիայի Պարտվեք տղամարդու նման, մի կալանավորեք մայրերի. Նարեկ Կարապետյան Վաղը ես և իմ թիմը լինելու ենք Ազգային ժողովի դիմաց, քանի որ մենք պահանջատեր քաղաքացիներ ենք․ Արսեն ՎարդանյանՎերսկսվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջները․ Աննա Ղուկասյան