ԱԱԾ-ն ստուգում է ադրբեջանական հաքերների` Հայաստանի կառավարական ներքին ցանց մուտք գործելու մասին լուրերի իսկությունը
ՀասարակությունԱզգային անվտանգության ծառայությունը ստուգում է ադրբեջանական հաքերների կողմից Հայաստանի կառավարական ներքին ցանց մուտք գործելու մասին լուրերի իսկությունը:
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ԱԱԾ-ից, ուսումնասիրությունների մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:
Նշենք, որ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։
Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։
Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։