Լրահոս
Կարևոր


Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ մարդասպանների վերջը տալու․ նոր մանրամասներ Պեմզաշենից

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

mediahub.am կայքը գրում է․

Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ մարդասպանների վերջը տալու․ նոր մանրամասներ Պեմզաշենից
Պեմզաշենի օդը ծանրացած է վենդետայի ու վրեժի սպառնալիքով։ Իրավապահ մարմինները գյուղից չեն հեռանում։

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում ընտանիքի երեք անդամներին՝ մորն ու անչափահաս երկու երեխաներին դաժանաբար սպանելու գործով ձերբակալված 2 անձանցից մեկը՝ Արկադի Բարսեղյանը, ըստ համագյուղացիների, սպանվածների ընտանիքի հոր՝ Սեւակ Մելիքսեթյանի մտերիմն է եղել։

Վայելելով ընտանիքի անդամների վստահությունը՝ հանցագործության գիշերը Արկադի Բարսեղյանը, որն առավել հայտնի է «Տիխ» մականվամբ, հանդիսացել է հանցախմբի պարագլուխը։ Ձերբակալված անձանցից երկուսի՝ Արկադի Բարսեղյանի եւ նրա հորեղբոր որդու՝ Վրույր Բարսեղյանի ընտանիքի անդամներին ոստիկանությունը հեռացրել է գյուղից, վենդետայի վտանգից խուսափելու համար։

«Կնոջ՝ Զարինեի բարեկամներն էին եկել Գուսանագյուղից՝ էդ մարդասպանների վերջը տալու համար, ոստիկանների հետ քաշքշուկ է եղել, վեճ՝ ժողովրդի ու ոստիկանների միջեւ: Այս պահին էլ գյուղում պարեկներ են շրջում՝ հանգիստ մթնոլորտ ապահովելու համար։ Այդուհանդերձ, լարված վիճակ է, մեքենաների շարժը չի դադարում»,-պատմում է պեմզաշենցիներից մեկը։

«Հանցագործների տան անդամները տեղահանված են գյուղից։ Վրույր Բարսեղյանին ոստիկանները ձերբակալել են հենց այն պահին, երբ հանցագործության մեջ կասկածվող անձը ձեռքսեղմումով ցավակցել է Սեւակ Մելիքսեթյանին՝ սպանվածների տան տղամարդուն»,-ասաց մեկ այլ պեմզաշենցի։

Գյուղացիները պատմում են, որ իրավապահ մարմինները սպանության հետքերով հագուստները հայտնաբերել են գյուղի հանդերից մեկում։ Հանցագործության հետքերը մաքրելու համար հանցագործներն իրենց հագուստները նետել են Պեմզաշեն ու Մարալիկ համայնքների արանքում գտնվող «Չռաններ» կոչվող հանդամասում։

«Էդ տականք Վրույրը Զարինեին նկատել ու հետապնդել է այն ժամանակվանից, երբ կինը սկսել է աշխատել հիվանդանոցում։ Մեր գյուղի հիվանդանոցը գտնվում է Վրույրենց տնից մի փոքր ներքեւ, վիժվածք տականքը հենց էդ ժամանակվանից է սկսել հետապնդել աղջկան»,-ասաց մեր զրուցակիցը։

Սպանության մեջ կասկածվող տղամարդիկ, ըստ մեր աղբյուրի, սեռական ոտնձգություն են իրականացրել մոր ու նրա 12-ամյա դստեր նկատմամբ։ Քննչական կոմիտեն այսօր հաստատել է աղջիկ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մասին վարկածը։

Պեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունըՍամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբԱյն մասին, թե ինչ նոր աղետալի անակընկալներ են սպասում մեր ժողովրդին, եթե այն հանկարծ թույլ տա Փաշինյանի վարչախմբին ընտրություններով վերարտադրվել. Ավետիք ՉալաբյանՈւրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է