Լրահոս
Կարևոր


Մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեզ համար. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1991 թվականին այս օրը, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով ընտրեց անկախությունը։ Ընդ որում, մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ՝ սակայն ընտրեցինք, հավատալով հայի հավաքական ուժին ու մեր աստվածատուր առաքելությանը։
 
Ավելի քան երեք տասնամյակ անց, հետադարձ հայացքով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին, անգրագիտությունը դարձավ համատարած։ Մեր մայրաքաղաքը զարգացավ արագ տեմպերով, բայց մեր մյուս բնակավայրերից շատերը տարեց տարի հյուծվում են արտագաղթից և անհուսությունից։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուր հաջողության կողքին կա թերևս էլ ավելի մեծ բացթողում, և մեր անկախությունը այսօր ոչ լիարժեք է, ոչ էլ անշրջելի՝ իսկ այսօր նաև ակնհայտ վտանգված։ Եթե դրան ավելացնենք մեր ոխերիմ հարևանների աճող ախորժակները, նրանց անթաքույց ոտնձգությունները մեր հայրենիքի տարբեր հատվածների նկատմամբ, կարող ենք ցավով փաստել, որ մեր անկախության 31-րդ տարեդարձին մենք մոտեցել ենք ծանր սրտով, անորոշության և դրա հետ կապված մտատանջության խառը զգացումներով, և լավ ապագայի նկատմամբ երերուն հույսերով։
 
Կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։ Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։ Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում։ Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։ Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում։
 
Ես սակայն անկեղծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք դասեր առնելով մեր պատմությունից, ու մեր երկիրը կարգի բերել։ Ինձ առաջին հերթին հույս են տալիս այն մարդիկ, որոնք ինձ այսօր շրջապատում են Հայաստանում՝ մարդիկ, որոնք այսօր կենաց մահու կռիվ են տալիս մեր տարածքը ներխուժած ոսոխի դեմ, մարդիկ, որոնք համառ ու հետևողական աշխատելով, առատ բերք ու բարիք են ստեղծում մեր քարքարոտ հողից, նոր պայծառ սերունդ են կրթում և ուղղորդում դեպի կյանքի ճանապարհ, արդիականացնում եմ մեր հազարամյա մշակույթը և պատվով ներկայացնում այն աշխարհին։ Մարդիկ, որոնք նոր սպառազինություն են ստեղծում, որոնք զինվորագրվում են բանակին կամ կամավորագրվում են մարտական պատրաստության դասընթացներին, որոնք հաճախ սեփական վիշտը կուլ տված, պատրաստվում են նորից թշնամուն դիմակայելուն, իսկ այսօր էլ մեկնում են դեպի մեր սահմանները՝ անմիջական նեցուկ լինելու բանակին։ Մարդիկ, որոնք այսօր վերադառնում են Հայաստան՝ թողնելով դժվարությամբ ստեղծված ապրուստը օտար ափերում, որոնք լուսավոր երեխաներ են ունենում և դաստիարակում՝ որպես ապագա հայրենիքի պաշտպան, որոնք տեղափոխվում են Արցախ՝ մեր հայրենիքի առավել վտանգված մասի վերքերը բուժելու։
 
Եվ որ առավել կարևորն է՝ բազմաթիվ քաջարի երիտասարդ մարդիկ, ովքեր այսօր այլևս մեր հետ չեն, որոնք գիտակցված իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատությանն ու անկախությանը, ովքեր հավերժացան և առհավետ երկնքից են ուղեկցելու մեզ։ Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը, զարգացնել և հզորացնել մեր երկիրը, և փոխանցել այն մեր սերունդներին այնպես, որ իրենք այլևս երբեք կանգնած չլինեն այն կորցնելու երկընտրանքի առաջ, որ հպարտանան իրենց երկրով և իրենց ծնողներից ստացած ժառանգությամբ։
 
Այսօր, շնորհակալություն հայտնելով մեր անկախության բոլոր անվեհեր մարտիկներին և անխոնջ մշակներին, և գլուխս խոնարհելով նրա համար նահատակված հերոսների և նրանց ընտանքիների առաջ, և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել մեր երկրի անկախության համար և նվիրաբերել կյանքս՝ նրա լավագույն ապագայի համար։ Կեցցե ազատ և անկախ Հայաստանը, կեցցեն բոլոր այն նվիրյալները, ովքեր կառուցում և պաշտպանում են մեր հայրենիքը, և կեցցեն մեր երեխաները, ովքեր այն կժառանգեն։

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերում