Լրահոս
Կարևոր


Դատավորը դեմ գնաց փաշինյանական վարչախմբին․ Չալաբյանը՝ ազատության մեջ

Քաղաքականություն

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը երեկ արդարացի որոշում է կայացրել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով։

Կեսօրին մոտ, երբ նա պետք է հրապարակեր խափանման միջոցը փոխելու որոշումը, հանկարծակի հայտարարել է, թե ավելի ուշ կհրապարակի։ Դրանից հետո թե՛ Չալաբյանի փաստաբանները, թե՛ հանրությունը կարծում էին, թե դատավորը գտնվում է ճնշման տակ, և գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի նրան պարտադրեն շարունակել կալանքի տակ պահել Ավետիք Չալաբյանին։ Ավելի ուշ, սակայն, դատավորը կարողացել է այնքան համարձակություն ունենալ, որ որոշել է Ավետիք Չալաբյանին ազատ արձակել 15 միլիոն գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի կալանքը փոփոխելուն չէր առարկում անգամ դատախազությունը, և միայն տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանն ու նրա անմիջական ղեկավարը դարձած Նիկոլ Փաշինյանն էին ամեն գնով փորձում Ավետիք Չալաբյանին պահել կալանքի տակ։

Ըստ էության, փաստ է այլևս, որ Հայաստանի դատական համակարգում կան դատավորներ, որոնք չեն պարում Փաշինյանի կրնկի տակ և կարողանում են իրապես արդարացի վճիռ կայացնել։ Ավետիք Չալաբյանը կալանքի տակ էր երկուսուկես ամիս, ընդամենը մեկ շաբաթ օրենքի ուժով ազատության մեջ էր մնացել, սակայն Մնացական Մարտիրոսյանը նիստերն սկսելուն պես նրան կալանավորել էր։

Չալաբյանի կինը և փաստաբանները նախօրեին հանդիպել էին Միացյալ Նահանգների դեսպանատան իրավապաշտպանների հետ, ներկայացրել իրենց դիրքորոշումները և կատարվող ապօրինությունները։

Չի բացառվում, իհարկե, որ միջազգային կառույցները ևս իրենց դերն ունեցել են Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու հարցում։ Սակայն մենք հակված ենք այն կարծիքին, որ իրականում Նիկոլ Փաշինյանը ապտակ ստացավ դատարանի կողմից, և բնավ չի բացառվում, որ գործող վարչախումբը կրկին նոր միջոցներ ձեռնարկի իր հիմնական ընդդիմախոսներից մեկին կալանքի տակ ուղարկելու, իսկ անհնազանդ դատավորին պատժելու համար։ 

Վահան Ավետիսյան

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա Մաթևոսյան