Ցուցարարները փակել են Սոֆիայի կենտրոնի երթեւեկությունը
ՀասարակությունԲուլղարիայում հակակառավարական ցույցերի մասնակիցներն արգելափակել են Սոֆիայի կենտրոնում երկու խոշոր մայրուղիների երթեւեկությունը, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով BNR ռադիոկայանին:
Ռադիոկայանի տվյալներով՝ ցուցարարները պաստառներ են տեղադրել Օռլովի կամրջի վրա եւ Կայսր-Ազատագրիչի բուլվարի մոտ: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Իվան Գեշեւի հրաժարականն ու մեքենայական քվեարկության ներդրումը:
Նշվում է, որ ցուցարարները թողնում են անցնել միայն շտապօգնության մեքենաներին:
Ցույցեր են անցկացվել նաեւ Վառնայում, Պլովդիվում, Բուրգասում, Ռուսեում եւ այլն:
Բուլղարիայում ցույցերը շարունակվում են հուլիսի 9-ից: