Լրահոս
Կարևոր


Մեկնարկում է Ավետիք Չալաբյանի դատաքննությունը. հետհայացք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներին

Վիդեո

Այսօրս.թհուլիսի 26-ինժամը 13:00 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «ԿենտրոնՆորք-Մարաշ» նստավայրում (Տիգրան Մեծի պող., 23/1 շենքմեկնարկում է քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի դատաքննությունըԴատաքննությունն ընթանալու է վիճահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբՊաշտպանական խմբի միջնորդությամբ դատաքննությունը դռնբաց է լինելու:  Նշենքոր Չալաբյանի պաշտպանական խումբը նախաքննության ապօրինությունների ողջ ընթացքը ներկայացրել է ինչպես պարբերական մամուլի ծանուցումներովայնպես էլ ապօրինությունների մասին ամբողջական զեկույցովորն ուղարկվել է միջազգային և տեղական իրավապաշտպան կազմակերպություններին

Դատաքննության մեկնարկին Չալաբյանի հանրային պաշտպանական խումբն առաջարկում է հետհայացք գցել Ավետիք Չալաբյանի կենսագրությանն ու քաղաքական հայացքներինհասկանալու համար ով է Ավետիք Չալաբյանն ու ինչու է ենթարկվում քաղաքական հետապնդման

Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 Երևանումֆիզիկոսների ընտանիքում։ 1989-1994թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետումորը ավարտել է գերազանցության դիպլոմով։ Աշխատել է որպես Էկոնոմիկայի նախարարության առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության վարչության պետեղել է Հայաստանի անդամակցության համար բանակցող թիմում։ Այնուհետև մեկնել է ԱՄՆորտեղ 1999-2001 սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (UNC Chapel Hill, Kennan Flagler Business School), ստացել է բիզնեսի մագիստրոսի կոչումճանաչվել է տարվա լավագույն ուսանող։ 

Համալսարանն ավարտելուց հետո 2001-2020 թթ աշխատել է “McKinsey & Company” համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերության Մոսկվայի գրասենյակումորտեղ խորհրդատուից մինչև ավագ տնօրենի ճանապարհ է անցել։ “McKinsey & Company”-ում նա ղեկավարել է ընկերության համաշխարհային մետալուրգիական պրակտիկանև լայնորեն հայտնի է դարձել համաշխարհային մետալուրգիական շրջանակներում արդյունավետության բարձրացմանն ուղղված տրանսֆորմացիոն ծրագրերովՀանդիսացել է տրանսֆորմացիոն թեմաների ճանաչված խոսնակ՝ մասնակցելով տասնյակ համաշխարհային արդյունաբերության և տնտեսական համաժողովների:

2020-2022 հանդիսացել է «Մետինվեստ» խոշոր միջազգային մետալուրգիական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։  

Միջազգային բիզնես խորհրդատվության կարիերային զուգահեռ Հայաստանում նա հիմնադրել և ներգրավված է եղել բազմաթիվ զարգացման ծրագրերում Հայաստանումմասնավորապես կրթությանտնտեսական մրցունակության զարգացմանհայրենադարձության և բանակաշինության ոլորտներում։ 2008 թվականին նա միացել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդինորում կարևոր դերակատարում է ունեցել կառավարության կողմից Հայաստանի զբոսաշրջության զարգացման առաջին ծրագրի ընդունման գործում։

2010 թ-ին միացել է «Այբ» հիմնադրամին որպես աջակից և բարերար։ 2012 թ-ին համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia), որն աջակցում է հայրենադարձությանը և օգնում հայրենիք վերադարձողներին իրենց մասնագիտական և սոցիալական ինտեգրման հարցումՀիմնադրամի ստեղծման օրվանիցԱվետիքը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

2013-ինմտահոգված լինելով Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճովԱվետիքը նախաձեռնել է «Արար» հիմնադրամի ստեղծումըորի առաքելությունն է աջակցել Հայաստանի առջև ծառացածհատկապեսանվտանգային հիմնախնդիրների լուծմանըՍտեղծման օրվանից «Արար»-ը մի շարք նորամուծություններ է առաջ քաշել և ներդրել պաշտպանության ոլորտում՝ հատկապես կենտրոնանալով զինծառայողների անվտանգությանքաղաքացիական պաշտպանության և պաշտպանության կարիքների համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա: 2020 թ-ի լայնածավալ ռազմական գործողությունների ավարտից հետո «Արար»-ը կենտրոնացած էր Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի վերականգնման կրիտիկական ծրագրերի և ռազմարդյունաբերական ներուժի վերականգնման վրա։

Ավետիքը քաղաքականության մեջ կարճատև գործունեություն է ծավալել 2019 թվականիներբ մի քանի գործընկերների հետ հիմնել է «Ազգային օրակարգ» կուսակցությունը և ղեկավարել նրա քաղաքական ծրագրի մշակումը։ 2020 թ նոյեմբերինպատերազմից հետո Ավետիքը դուրս է եկել կուսակցության վարչությունից՝ կենտրոնանալու երկրի անվտանգության հրատապ կարիքների վրա։

Ավետիք Չալաբյանը «Համախմբում» շարժման անդամ է։

2020թ սեպտեմբերին ընտանիքի հետ վերջնականապես տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության։ Ամուսնացած էչորս երեխաների հայր է

Ավետիք Չալաբյանին առանց արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը (շահագրգռել մասնակցելու հավաքներին), որը վերաորակման է ենթարկվել ու մեղմացել հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր քեական օրենսգրքով և առհասարակ ապաքրեական արարք է միջազգային իրավական պրակտիկայումԱվետիք Չալաբյանի խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Ես կալանավորվել եմ շինծու քրեական գործովորում բացակայում է որևէ իրական հանցակազմ և որի միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն էԲոլոր ինձ ճանաչողները հրաշալի գիտենոր ես չեմ կատարել որևէ ապօրինի արարք կամ նույնիսկ գործողությունորը կարող էր հակասել մեր արժեհամակարգինՈրևէ քաղաքական ճնշումակնհայտ մեքենայությունների վրա հիմված որևէ քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի ու պետականության համար մղվող պայքարից»,-կալանավայրից իր հայտարարությունում նշել էր Ավետիք Չալաբյանը

Ավետիք Չալաբյանի գաղափարներն ու տեսակետը ներակայացված մեկ տեսաշարում

Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումՏիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը