Լրահոս
Կարևոր


Պատկերելով ձայներն ու զգացմունքները. նկարչուհի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի հիմքում նորը փնտրելու ու գտնելու գաղափարն է

Հասարակություն

Հուլիսի 12-ին Հայաստանի նկարիչների միությունում եռուզեռ էր, նկարչուհի, արվեստագետ Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսի բացումն էր, որը կրում է «Անտեսանելին տեսանելի» խորագիրը: Նախքան ցուցահանդեսի պաշտոնական բացումը, մի փոքր շրջեցինք ցուցասրահում: Տաք գույների արձակած ջերմությունից լիցքավորվելուց հետո «Փաստը» զրուցեց նկարչուհու հետ: Սա նրա անհատական հինգերորդ ցուցահանդեսն է, միևնույն ժամանակ մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների, բացի դա, ինքը ևս կազմակերպում է ցուցահանդեսներ: «Այս մեկը կտրականապես տարբերվում է նախորդներից, որովհետև մինչ սա աբստրակտ ժանրի մեջ անհատական ցուցահանդես չեմ ունեցել: Բացի նրանից, որ աբստրակտ ժանր է, սա սուր, ոչ օբյեկտային աբստրակցիայի ժանր է, որտեղ չկան կերպարներ, հայտնի և սովորական պեյզաժներն ու նատյուրմորտները: Ինձ համար այդ էտապն անցել է, սիրում եմ անընդհատ նոր էքսպերիմենտներ անել»,-ասում է նկարչուհին: Իսկ ես արձագանքում եմ` փաստորեն, ինքներդ կարիք եք ունենում նոր բան ստեղծելու և, իհարկե, նոր զգացողությունների: «Ստեղծագործողն այդպիսին պետք է լինի: Անընդհատ փնտրել նորը, ստեղծել նորը, բայց  կայուն լինել շատ: Միշտ գունագեղ նկարչություն եմ ունեցել: Սիրում եմ փորձարկումներ անել նաև գույների հետ: Իհարկե, ամեն նկարիչ ունի իրեն բնորոշ գույները: Ինձ համար, որքան էլ վառ գույներ լինեն, միևնույնն է` գույների մեջ կան ինչ-որ երանգներ, որոնք իմ երանգներն են, դա վստահաբար կզգա իմ գործունեությանը հետևող յուրաքանչյուր ոք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` ցուցահանդեսը հիմնականում նվիրված է ձայներին և զգացմունքներին: «Իմ ցուցահանդեսի նկարները նախապես տեսնելով` Հայկ Իսրայելյանը ոգեշնչվել և ստեղծել է երաժշտություն»,-արձագանքում է նկարչուհին, երբ ասում եմ, թե յուրահատուկ խշշոց է հնչում սրահում:

Ի դեպ, յուրօրինակ էր ոչ միայն երաժշտությունը, ցուցահանդեսն առանձանում էր նաև մարդկային պլաստիկայի գոյությամբ. Մնջախաղի թատրոնի հետաքրքիր բեմադրությունը՝ որպես ապացույց:

Զրույցն ավարտելուց հետո Արմինեի հետ շտապում ենք Մարտիրոս Սարյանի անվան ցուցասրահ: Այն բազմամարդ է, այստեղ են հայտնի արվեստաբաններ, արվեստագետներ և հատուկ հյուրեր, նկարչուհու ընտանիքի անդամներն ու ընկերները: Շնորհավորանքներ, ծաղիկներ, գրկախառնություններ, իհարկե, ողջույնի խոսք ևս: Նախ՝ ներկայացնում են նկարչուհու խոսքը, թե ինչ է նա ցանկացել «ասել» այս ցուցահանդեսի միջոցով: «Ի՞նչ են իրենցից ներկայացնում զգացմունքները, հույզերը և շատ այլևայլ անտեսանելի երևույթներ: Ունե՞ն որևէ պատկերային համարժեք, որը հնարավոր է արտաբերել և ձև ստանալ... Ֆիգուրատիվ արվեստից հետո ինձ համար բացահայտեցի անառարկայական աբստրակտ ժանրի նկարչությունը, որն անսահման ազատություն և ստեղծագործելու հնարավորություն տվեց ինձ, և վերածնվեց գաղափարն ու ցանկությունը պատկերել «անտեսանելին»։ Կտավը հնարավորություն է տալիս փորձարկել տարբեր տեխնիկաներ, և իմ նոր գործերի մեջ կտեսնեք թղթի և այլ նյութերի կիրառման փորձը։ Ինձ միշտ հետաքրքիր է փնտրել, փորձարկել և գտնել, այս գործերի մեջ երևում է այդ փնտրտուքի ընթացքը` զգացմունքների և ձայների տեսակներ, այն, ինչ դարձել է այս ցուցահանդեսի ոգեշնչման նյութը... Զգացմունքներ նկարելը ոչ մեկին չի պարտադրում նույն պատկերացումը ձևակերպել, բայց մոտեցնում է ձեզ իմ մտածելակերպի ընկալմանը։ Բարի գալուստ իմ ձայների և զգացմունքների պատկերային աշխարհ»,-ահա այս խոսքերով մեկնարկեց Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը:

Այնուհետև բարձրախոսին մոտեցավ ինքը` հեղինակը: Շնորհակալություն հայտնեց հյուրերին` իր կողքին լինելու համար: «Այն զանգակները, որ տեսաք ցուցահանդեսի մեկնարկին, իմ էությունն է շատ երկար տարիներ, դրանք ինձ բերեցին մի զգացմունքային աշխարհ, երբ սկսեցի ձայն նկարել»,-ընդգծեց նկարչուհին` տեղեկացնելով, որ հաջորդ տարի աշնանը տեղի կունենա այս ցուցահանդեսի երկրորդ մասը` նորաձևության շոուով:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց նկարչուհուն ցուցահանդեսի կապակցությամբ: «Արմինեի մասին երկար կարելի է խոսել, նա միշտ պրպտող է, միշտ նոր գաղափարների սկիզբ դնող: Երկար տարիներ ճանաչում ենք իրար, Արմինեն նաև Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավարն է: Միասին տարբեր նախագծեր ենք իրականացրել, նաև արտերկրում: Վստահաբար, ամեն ինչ առջևում է»,-եզրափակեց Սաֆարյանը` նկարչուհուն հանձնելով ցուցահանդեսի վերաբերյալ հավաստագիրը:

Արմինե Թումանյանի՝ ձայների ու զգացմունքների աշխարհին կարող եք ծանոթանալ` մինչև հուլիսի 24-ն այցելելով Հայաստանի նկարիչների միություն:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
 
Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա ՀարությունյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պլանավորում է բարձրացնել տարեկան արտադրողականությունը