Լրահոս
Կարևոր


«Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է 

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք կառավարության մի շարք նախաձեռնությունների, խոսել նաև հուլիսի 1-ից ուժի մեջ մտած անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենքից բխող արդեն իսկ առկա խնդիրների մասին:

Անդրադառնալով 2023 թ. հունվարի 1-ից կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձերի, նաև մինչև 2 տարեկան երեխայի նպաստի չափի նախատեսվող բարձրացմանը, Ն. Սարգսյանը, ընդհանուր առմամբ, շեշտեց, որ այս կառավարությունն իրականում ո՛չ տնտեսական պոտենցիալ է ստեղծում, ո՛չ էլ սոցիալական բեռն է վերցնում իր վրա: «Ինչպես միշտ, այս անգամ ևս գործ ունենք պոպուլիզմի, հերթական ականջահաճո հայտարարության հետ: Մի կողմից՝ դա կառավարության համար բեռ է լինելու, որովհետև հսկայական գումարների մասին է խոսքը, մյուս կողմից՝ շահառուներն օգուտներ չեն ստանալու: Իհարկե, ցանկացած գնաճի ու առկա իրավիճակի պայմաններում բարձրացումները որոշակի մեղմող ազդեցություն են ունենալու սոցիալական բեռի թեթևացման տեսանկյունից, բայց հարց է՝ ինչքա՞ն է թեթևանալու այդ բեռը, ու ո՞րն է այն գինը, որը պետք է վճարի Հայաստանի հարկատուն: Բացի այդ, հարց է, թե արդյո՞ք առաջնային են նախատեսվող այդ բարձրացումները, միգուցե պետք էր գումարը ծախսել ու տնտեսական պոտենցիալ ստեղծել, և հենց այդ պոտենցիա՞լը սոցիալական բեռը վերցներ իր վրա: Լավ է, որ բարձրացվում է, բայց ես դեմ եմ, քանի որ այդ գումարն ավելի լավ է ծախսել տնտեսական պոտենցիալի հզորացման, օրինակ՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, գործարաններ ստեղծելու ուղղությամբ: Հաշվի առնելով բյուջեի հատկացումները՝ սա անիմաստ և չհիմնավորված քայլ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր այն իրավիճակին, որ նաև պոտենցիալի զարգացման համար քայլեր չեն արվում, Ն. Սարգսյանը նկատեց. «Կառավարության բոլոր գործողություններն ուղղված են որոշակի ժամկետով վարկանիշը բարձրացնելուն, որոշակի հույս ներշնչելուն, թե վաղը լավ է լինելու: Մինչդեռ վաղը կգա, ժողովուրդը կտեսնի, որ կրկին լավ չէ, ու նորից նոր պոպուլիզմի կդիմեն: Այս մարդկանց մտադրությունը ոչ թե ՀՀ զարգացումն է, ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը, այլ ընդամենն իրենց իշխանության պահպանումը: Մեր սուղ բյուջետային միջոցներից պաշտոնյաներին պարգևավճարների և այլնի տեսքով բարեկեցության համար գումարներ են տրվում, վերջում էլ այդ ամենը համեմում են կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի չնչին բարձրացումով՝ ցույց տալու, թե, տեսեք, միայն մեզ համար չենք անում, ձեզ համար էլ ենք անում: Սովորաբար գրագետ կառավարությունները տնտեսական բեռն են վերցնում իրենց վրա, որովհետև քաջ գիտակցում են, որ տնտեսությունն է հետագայում սպասարկելու սոցիալական բեռը: Այս կառավարությունը ո՛չ սոցիալական, ո՛չ էլ տնտեսական բեռ չի վերցնում, թեպետ իրենք շարունակաբար կարողանում են հարստանալ: Սա հաստատում է այն համոզմունքը, որ ընդամենն իրենց իշխանությունը պահպանելու համար են որոշակի փոփոխություն անում»:

Շարունակելով սոցիալական բեռը թեթևացնելու թեման՝ Ն. Սարգսյանի հետ զրույցում անդրադարձանք այն որոշմանը, ըստ որի, հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներն ու նպաստառուները 10 % հետվճար են ստանալու: Մեր նախորդ համարներից մեկում հայտնել էինք, որ թոշակառուների և նպաստառուների որոշ մասի շրջանում թեպետ նշվածից օգտվելու ցանկություն կա, բայց քանի որ 3 բանկ է միացել ծրագրին, չգիտեն՝ ինչ անել: «Նախ՝ կառավարությունը չպետք է խոսի այդ մասին: Քեշբեք (հետվճար) համակարգը ոչ թե կառավարությունը, այլ որոշակի առևտրային բանկեր են իրականացնում: Այն երկար տարիներ առաջ է ներդրվել՝ բանկերի միջև մրցակցության բարձրացման համար: Այժմ որոշակի պետական ծրագրով համեմելով՝ քեշբեք համակարգ է դրվում, ինչը, չեմ կարող ասել, արդյո՞ք ռեալ օգուտ կտա սոցիալական առումով, թե ոչ: Առհասարակ, կենսաթոշակառուները շատ դեպքերում մի ձեռքին պահում են բանկային քարտը, մյուսում՝ օգտվելու գաղտնաբառերը: Ի դեպ, մտահոգություն ունեմ, որ օգտվել չկարողանալու պատճառով որևէ երիտասարդի օգնությանը կարող են դիմել, որոնք էլ կարող են գումարներն այլ տեղեր փոխանցել, կենսաթոշակառուները չեն կարողանալու ստուգել: Բացի այդ, մի կողմից՝ պետությունն ասում է՝ մանր և միջին բիզնեսը պետք է զարգանա, մյուս կողմից՝ այլ մեսիջ է տալիս: Մասնավորապես, այն կենսաթոշակառուներին, ովքեր պետք է քարտով առևտուր անեն, ուղղորդում է դա իրականացնել միայն սուպերմարկետներից: Սա հստակ խոչընդոտ է մանր ու միջին բիզնեսի համար»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ բանկերի առնչությամբ ևս խնդիր է տեսնում:

«Եթե ոչ բոլոր բանկերն են միանում, ապա, այո, սա նաև արհեստականորեն որոշակի բանկերի հաճախորդների ավելացմանն ուղղված քաղաքականություն է: Հարց է՝ երբ 2-3 բանկ մոնոպոլ դիրք գրավեն, ի՞նչ կարող են անել բանկերը: Բայց իրականում այդքան լուրջ չէի վերաբերվի նաև այս առումով, քանի որ կա պոպուլիզմ ու կա պոպուլիզմից էլ ավելի բարձր պոպուլիզմ: Սա բարձր պոպոլիզմն է: Այս նախաձեռնությունից կենսաթոշակառուները ռեալ օգուտ չեն ստանալու կամ նրանց շատ փոքր քանակն է այդ օգուտը ստանալու, թեպետ կրկին տուժելու է մանր և միջին բիզնեսը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի դրույթներին՝ Ն. Սարգսյանը մատնանշեց այսօրվա դրությամբ առկա մի շարք խնդիրների մասին:

«Այս պահի դրությամբ հիմնական խնդիրը բանկային հերթերի կուտակումներն են: Շատ կազմակերպություններ չեն կարողանում POS տերմինալները գրանցել կամ ՀԴՄ սարքերը միացնել բանկային համակարգին: Չենք կարող ասել՝ սա արհեստակա՞ն է, թե՞ բանկերն ուղղակի չեն հասցնում սպասարկում իրականացնել: Ամեն դեպքում, փորձը ցույց տվեց, որ բանկային համակարգը պատրաստ չէր այսքան արագ անցում կատարել նշված համակարգին: Բացի այդ, օրինակ՝ համալսարանները և հիվանդանոցները պարբերաբար խնդիրների են բախվում շատ մանր ծախսերի կատարման առումով: Օրինակ՝ երբ պետք է 2000 դրամ ծախսել համալսարանի կարիքների համար, նրանք պետք է գնան, պայմանավորվեն, հաշիվ դուրս գրեն, փոխանցում կատարեն, որը բավականին ժամանակատար է: Հաջորդ խնդիրը վերաբերում է տուրիստական կազմակերպություններին: Մինչ այս, երբ զբոսաշրջիկներին Հայաստանի տեսարժան վայրեր էին տանում ու մուտքի համար նախատեսված 500 կամ 1000 դրամը տեղում հավաքում էին և կանխիկով վճարումը կազմակերպում, հիմա այլ է: Տուրիստականները զբոսաշրջիկների քանակի հաստատումից հետո այցելում են թանգարաններ, տեսարժան վայրեր, որ նախապես պայմանավորվեն, չեկեր վերցնեն ու հետո փոխանցում կատարեն: Մեծ հաշվով՝ այնքան բարդություններ են առաջանում: Եթե ծախսատարությունը մի կողմ ենք դնում, ապա ժամանակի առումով կազմակերպությունները ռեալ տուժում են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ հաջորդ խնդիրը կապված է բանկային տոկոսադրույքների հետ. «Հուլիսի 1-ից հետո բանկերը նոր սակագնային պլան են հաստատել, բայց օրենքը դեռ մի քանի ամիս պետք է գործի, մարդիկ պետք է ադապտացվեն փոխանցման համակարգին, ու այդ ժամանակ նոր թանկացումները ավելի ցայտուն կտեսնենք: Խոսքը մինչև 5 տոկոս բանկային միջնորդավճարների, մինչև 6,5 տոկոս՝ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին է: Սա խնդիրներ է առաջացնում մի կողմից՝ բիզնեսի համար, մյուս կողմից էլ՝ ազդեցություն է ունենում գնաճի վրա, ինչից տուժում են ֆիզիկական անձինք»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունը