Լրահոս
Կարևոր


Բուժաշխատողն ահազանգում է անմարդկային պայմանների մասին

Հասարակություն

Արդեն մի քանի ամիս շարունակ երկրում կարեւոր դերակատարում ունեցող բուժաշխատողները հայտնվել են սոսկալի վիճակում՝ քայքայված առողջություն, նյարդեր, գերհոգնածություն, իսկ ամիսների իրենց նվիրման դիմաց ստանում են շարքային աշխատավարձ:

Մեր խմբագրություն է ահազանգել բուժքույրերից մեկը, ով աշխատում է կորոնավիրուսի համար մասնագիտացված հիվանդանոցներից մեկում, եւ ցանկանում է պատկան մարմինների ուշադրությունը սեւեռել մոռացության մատնված բուժաշխատողների վրա: Հասկանալի պատճառներով տիկնոջ անունը չենք հրապարակում, միայնակ մայրը ընտանիք պահելու խնդիր ունի եւ չի ցանկանում թեկուզ 70-80 հազար դրամ աշխատավարձից զրկվել: Արդեն զրկվել է առողջությունից, իմունիտետն է թուլացել, գլխացավեր ունի, մազաթափություն է սկսվել. <<Հնարավոր չի ամբողջ օրը ցելաֆոնե արտահագուստի մեջ մնալ, այն էլ մի քանի շերտ, մարդիկ մեկ դիմակ չեն կարողանում կրել բաց տարածքում, մենք ստիպված ենք երկուսը կրել՝ ռեսպերատոր եւ սովորական, դուք պատկերացնում եք այդ արտահագուստի մեջ եւ երկու դիմակով ուղիղ քսանչորս ժամ մնաք, այն դեպքում, երբ դրսում 38-40 աստիճան է>>:

Բուժքույրն ասում է, որ բոլորի մոտ անխտիր մաշկային խորը ցան է առաջացել.<<Մեր մարմինը կարծես եփված լինի, ամբողջը ցան, ջուր է դուրս տալիս, ոնց որ գրիլ լինենք>>: Կարծում է, որ ամռան ամիսներին պետք է հերթափոխի ժամանակահատվածը կարճացնել.<Ֆիզիակապես ուղղակի հնարավոր չէ 24 ժամ շարունակ մնալ այդ հագուստի մեջ>>: Ավելին նրա կարծիքով եթե ՀՀ իշխանությունները դիմակային աշավ չսկսեին եւ թույլ տային դիմակ չկրել, կորոնավիրուսն ավելի շուտ կնահանջեր: Ասում է՝ գոնե ամռան ամիսներին պիտի բաց թողնեին, հանրային իմունիտետ ձեւավորվեր.<<Միգուցե աշնանն այլեւս նոր սրացումներ էլ չունենայինք>>: Մեր զրուցակցի համար պատկան մարմինները անհասկանալի քաղաքականություն են վարում.<<Տպավորություն ունեմ, քանի Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը կան իրենց պաշտոններում, Հայաստանում կորոնավիրուսը չի նահանջելու>>:

Ուշագրավ է, որ արդեն մի քանի ամիս է բուժաշխատողները չեն ստանում կորոնավիրուսի համար հատկացվող հավելավճարը: <<Չորս օրը մեկ հերթափոխով աշխատու եմ եւ մեկ հերթափոխի համար ստանում 10-12 հազար դրամ աշխատավարձ, ճիշտ այնքան, որքան սովորական պայմաններում>>:

Հավանաբար իշխանությունները կորոնավիրուսի համար վերջերս մասնագիտացված բուժհաստատությունների աշխատակիցներին հարկ չեն համարում հավելյալ վարձատրել, այդ գումարը իրենց պարգեւավճաների ֆոնդին կուղղեն, մարդիկ երեք ամիս պարգեւավճար չեն ստացել, համաձայնեք ծանր ու դժվարին բան է երբեմնի գործազուրկների համար ապրել միայն չոր աշխատավարձով՝ առնվազն կես միլիոն դրամով:

Անի Սահակյան

Շարունակություն...

Միքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիանԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովՀայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. Թրամփ