Լրահոս
Կարևոր


«Նախկիններ-ներկաներ» դիսկուրսից անդին. Չալաբյանը հավակնում է երրորդ ուժի

Հասարակություն

Հայաստանը խարխափում է «նախկիններ-ներկաներ» հակամարտության ճիրաններում։ Թե՛ իշխանությունը, և թե՛ ընդդիմությունը ամեն ինչ անում են, որ քաղաքական դիսկուրսը դուրս չգա այդ շրջանակներից, այդպես ավելի հեշտ է, հնարավոր է սև-սպիտակ հակադրության ֆոնին պահպանել քաղաքական ազդեցությունը Հայաստանում և շարունակել իշխել կամ քաղաքական մեծ ազդեցություն պահպանել։ 

Ըստ էության, տարիներ շարունակ Հայաստանում երեք քաղաքական հոսանքների կողմնակիցներ են ձևավորվել՝ «նախկիններ», «ներկաներ» և «երրորդ ուժ»։ Եթե «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը տարածվում է միայն բացառապես հայհոյանքի, անտագոնիզմի, միմյանց վիրավորելու և դավաճան հանելու թեզերի շուրջ, ապա երրորդ ուժը, ինչպես ակնկալում են մարդիկ, ներկայացնում է ծրագրեր, չի հայհոյում, որևէ մեկին չի պիտակավորում, երկրի զարգացման հստակ տեսլական է ներկայացնում։ Նույնիսկ այսօր իշխանությանը մերձ կանգնած քաղաքական ուժերը, որոնք ժամանակին երրորդ ուժի անհրաժեշտության քարոզ էին տանում, իրենք էլ փորձում են դուրս չգալ առկա արատավոր դիսկուրսից, թեպետ հստակ հասկանում են, թե որն է իրական և արդյունավետ զրույցը Հայաստանի ապագայի վերաբերյալ։ 

Այսօր Հայաստանում միակ հոսանքը, որը կարելի է տեղավորել երրորդ ուժի շրջանակներում, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ու նրա կողմնակիցներն են։

Մայիսից կալանքի տակ գտնվող Չալաբյանը հոդվածների շարքով է հանդես եկել, ներկայացրել իր հստակ տեսլականը Հայաստանի արդիականացման, ռազմականացման, հայահավաքի, «Ազգային նոր պակտի» վերաբերյալ, որևէ քննադատություն, որևէ պիտակավորում և վիրավորանք նրա հոդվածներում չկա, մինչդեռ նա հենց պետք է ամենաշատը պիտակավորեր և հայհոյեր, քանի որ արդեն գրեթե 2 ամիս Նիկոլ Փաշինյանի կամքով գտնվում է անազատության մեջ։ Փոխարենը Չալաբյանը ներկայացնում է գործողությունների հստակ և արդյունավետ ծրագիր, որի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը շանս ունի վերագտնելու իրեն։

Փորձագետներն անկեղծորեն զարմանում են, որ նույնիսկ այն քաղաքական ուժերը և անձինք, ովքեր տարիներ շարունակ խոսել են երրորդ ուժի անհրաժեշտության մասին, այսօր չեն կանգնում Ավետիք Չալաբյանի կողքին, չեն բարձրաձայնում նրա տեսլականի արդյունավետությունն ու իրատեսությունը։ Խնդիրը պարզապես այն է, որ հավաքական նախկին ու ներկա դիսկուրսից դուրս իրենց հռչակող միավորումներն իրականում նույնպես անտագոնիզմի և առավելապաշտության ճիրաններում են և իրենք էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են ուզում իրականում։ 

Փոխարենը ողջամիտ գաղափարները, ներկայացված ծրագրերը մնում են թղթի վրա և հասանելի են դառնում հանրության մի փոքր ադեկվատ զանգվածին։ Ավետիք Չալաբյանը հեծանիվ չի հորինել, նա ընդամենը մատչելի շարադրել է իր տեսլականը, որը շահեկանորեն տարբերվում է թե՛ գործող ապիկար իշխանության պատկերացումներից, և թե՛ ընդդիմության կոշտ և հայհոյախառն ու պաթոսախառը հռետորաբանությունից։ Նա ընդամենը ուղիներ է ներկայացնում, թե ինչպես կարելի է ստեղծված պայմաններում առավելագույնը հասնել Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այս առումով շատ ավելի տրամաբանական կլինի նրա շուրջ համախմբվելու հանրության ձգտումը։

Արմեն Գալստյան

Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Սամվել Կարապետյանի կալանավորման ողջ գործընթացը որևէ հիմք չունի. աջակից Մի քանի պատերազմ բերողը խաղաղությունից է խոսում․ Մենուա ՍողոմոնյանԵս կալանավորվել եմ հայոց ինքնությունը պաշտպանելու, եկեղեցին պաշտպանելու համար. Սամվել Կարապետյան Սումգայիթը մեզ դաս չեղավ. պատմության ոչ մի իրադարձություն չհասկացանք. Արշակ ԿարապետյանԱրևային էներգետիկայի վերելքը կպաշտպանի Գերմանիան շրջափակման հետևանքներից Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Ուղիղ Սամվել Կարապետյանի աջակիցներին արգելում են մուտք գործել դատարան և մասնակցել դատական նիստին՝ անհիմն պատճառաբանություններ բերելով. Նարեկ ՍուքիասյանՈւզում եմ , որ մեր Հայաստանում ամեն ինչ բարեհաջող լինի․ Զիտա Խալիտով Գեներալ Կարապետյանը երբևիցէ նահանջի հրաման չի տվել. տեսանյութ ՀայաՔվեն՝ որպես ազգային քաղաքացիական միավորում, երկարաժամկետ գործ անելու նպատակ ունեցող կազմակերպություն է. Մենուա ՍողոմոնյանԵրեկ մենք ժամանեցինք Բրյուսել՝ Եվրոպական խորհրդարանի մեր բելգիացի գործընկերների հրավերով. Ավետիք ՉալաբյանԵրիտասարդին այդպես պատժելը հարիր չէ մեր ազգին․ միայն թշնամին այդպիսի բան կաներ․ Լիլիա Հարությունյան